Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ռուս-թուրքական հալո՞ցք, թե՞ զգուշացումներ

Նյու-Յորքում ՄԱԿ ԱԽ աշխատանքի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: Այդ մակարդակով ռուս-թուրքական շփման առումով կար նկատելի դադար, ինչը հիմք էր տալիս խոսել ռուս-թուրքական գործակցությունում որոշակի սառեցման մասին: Չկային հանդիպումներ, հեռախոսազրույցներ թե նախարարական, թե նախագահական մակարդակով: Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայում ընդունել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին: Արդյո՞ք թուրքական կողմն է փորձել այդ կերպ ստանալ Լավրով-Ֆիդան հանդիպման հնարավորություն:

Բոլոր դեպքերում, հանդիպման հանգամանքը ուշագրավ է նրանով, որ տեղի է ունենում փաստորեն Թուրքիայի խորհրդարանում կարեւոր քննարկման շեմին: Նախօրեին եղավ տեղեկություն, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում հունվարի 23-ին կներառվի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը: Հենց այդ հարցում ԱՄՆ հետ Թուրքիայի քննարկումների աշխուժացման եւ հարցը լուծելու հավաստիացումների ֆոնին էր, որ նկատվեց ռուս-թուրքական որոշակի սառեցում: Ռուսաստանի համար, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Շվեդիայի անդամության հարցը առանցքային ու կենսական մարտահրավեր է, ի տարբերություն օրինակ Ֆինլանդիայի անդամության:

Շվեդիայի ՆԱՏՕ անդամ դառնալու պարագայում Բալթիկ ծովի «մուտքը» փաստացի ամբողջապես հայտնվում է ՆԱՏՕ վերահսկողության ներքո: Արդյո՞ք հարցը Թուրքիայի խորհրդարանական օրակարգ ընդգրկելու ե,ին Լավրով-Ֆիդան հանդիպումը հնարավորություն կտա Մոսկվային «առկախել» Շվեդիայի անդամմակցության հարցի վավերացումը, եւ ի՞նչ կստանա դրա դիմաց Թոււրքիան այդ դեպքում: Թե՞ Թուրքիան կստանա ոչ թե ինչ որ գին, այլ գուցե ինչ-ինչ հարցերում զգուշացու՞մ, կապված ռեգիոնալ տարբեր խնդիրների հետ: Լավրով-Ֆիդան հանդիպման վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն առնչվում է թե Մերձավոր Արեւելքին, թե Կովկասին, թե Սեւ ծովին:

ՌԴ տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ՝ «հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու»: Այդ ձեւակերպումը թերեւս վկայում է Ռուսաստանի մտահոգությունը՝ Անկարայի «չհամակարգված» քայլերի առնչությամբ, մյուս կողմից էլ թերեւս զգուշացումը Թուրքիային, որ «չհամակարգվածությունը» չի բխում Անկարայի շահից: Եթե «հաստատվել» է «քայլերը համակարգելու անհրաժեշտությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ սկսել է ռուս-թուրքական «հալոցք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում