Saturday, 11 07 2026
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը տարածաշրջանային ֆորումներ կանցկացնի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ՌԴ-ում և այլուր

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, թեմական և տարածաշրջանային ծրագրերը:

Այս մասին հայտնում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԵՀԵՄ VI Ատենապետաց առցանց ժողովի ընթացքում որոշվել են 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և համաթեմական գործունեության հիմնական միջոցառումները։

2024 թվականին նախատեսվում են մի շարք տարածաշրջանային ֆորումներ։ Նախ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանցկացվեն 3 թեմական ֆորումներ, որոնց կհաջորդի ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի այցը Հյուսիսային Ամերիկայի 3 թեմեր, որի ընթացքում կամրապնդվեն ՀԵՀԵՄ գրասենյակի և Հյուսիսային Ամերիկայի հիշյալ թեմերի միջև կապերը, կիրականացվեն ծրագրեր։

Կանցկացվեն տարածաշրջանային ֆորումներ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ինչպես նաև՝ Ռուսաստանում և ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում։

Նախատեսվում է 2024 թվականի վերջին Մայր հայրենիքում գումարել ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողով՝ Հայաստանի և Սփյուռքի թեմերի երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուների մասնակցությամբ։

Կենտրոնական գրասենյակի 2024 թվականի ծրագրերը նախապատրաստությունն են 2025 թվականին լրանալիք ՀԵՀԵՄ հիմնադրման 25-ամյակին։ 25-ամյակի միջոցառումների մեծագույն ձեռնարկը կլինի հուլիսի 2-7-ը կայանալիք «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ուխտագնացության կազմակերպումը։ Ուխտագնացությանը կմասնակցեն մեծ թվով երիտասարդներ սփյուռքից, որոնք Հայաստանի թեմերից երիտասարդների հետ կհամախմբվեն Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։

Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական մեծ ուխտագնացության շրջանակներում իրականացվող դասընթացներից ու ծրագրերից ակնկալվող արդյունքը թեմական երիտասարդական ակտիվի մոտիվացումն է, ժամանակակից երիտասարդության կարիքների, առանձնահատկությունների և մարտահրավերների գնահատումը, երիտասարդների հոգևոր գիտելիքների աճը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում