Saturday, 18 07 2026
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Նիկոլ Փաշինյանը ոչ թե բացում, այլ ընդհանրապես հանում է «օվերտոնի պատուհանը»

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի քննարկման աշխատանքային «փոխանցումային» գործընթացը հասել է մի կետի, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից ակնկալում են լրացուցիչ երաշխիքներ, որ ոչ միայն ներկայում, այլ նաեւ ապագայում միմյանց նկատմամբ չեն ունենա տարածքային հավակնություններ: Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրել է նախօրեին արդարադատության նախարարությունում իր հայտարարությունները, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջ չունեն եւ պարտավորվում են փոխադարձաբար ապագայում էլ չներկայացնել այդպիսի պահանջներ:

Ըստ ամենայնի, պարտավորվել ասելով, Նիկոլ Փաշինյանը նկատի ունի այն, ինչ խոսել է Հայաստանի Սահմանադրության, ավելի կոնկրետ՝ Հայաստանին նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Անկասկած է, որ այստեղ բուն խնդիրը դիտվում է գործող Սահմանադրության նախաբանը, որում հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին: Մասնավորապես, այդ առումով թերեւս խնդիր է «դիտվում» Հռչակագրի նախաբանը, որտեղ շարադրված է հետեւյալը՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի ասում ուղիղ, սակայն բավականին թափանցիկ կերպով արտահայտում է, որ Ադրբեջանը Հայաստանից իբրեւ ապագայի երաշխիք պահանջում է հենց այդ նախաբանից «հրաժարումը»: Ընդ որում, հնարավոր է վստահաբար պնդել, որ դա լոկ Ադրբեջանի պահանջը չէ, այլ նաեւ Թուրքիայի, որովհետեւ կա նաեւ հռչակագրի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Միաժամանակ, հռչակագրի 12-րդ կետում ասվում է, որ «սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:

Այդպիսով, հնարավոր է եզրակացնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից պահանջում են ընդունել նոր Սահմանադրություն, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդ որում, դեռ պարզ չէ՝ դա պահանջում են կամ «ակնկալում» միայն Ադրբեջանն ու Թուրքիա՞ն, թե՞ նաեւ այլ պետություններ, որոնք խոսում կամ առավել եւս միջնորդում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության կնքմանը: Փաստացի, Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությունում ելույթում բարձրաձայնել է այդ ակնկալիքը բավարարելու պատրաստակամություն, կամ կատարել է առաջին քայլը՝ գրեթե ուղիղ կերպով բարձրաձայնել է հարցի «արժեքն» ու այսպես ասած բացել «դիսկուրսը», որն արդեն օվերտոնի պատուհան էլ չէ, այլ բաց տեքստով ներկայացված պատկեր, որը առաջացնում է երկու առանցքային հարց: Մեկն այն, թե՝ իսկ Հայաստանի հանրապետությունն ի՞նչ տեսքով է որեւէ երաշխիք պահանջում Ադրբեջանից՝ ապագայի հավակնությունների հարցում այսպես ասած «ապահով» լինելու տեսանկյունից, Հայաստանը կոնկրետ ի՞նչ է ակնկալում Ադրբեջանից, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ երաշխիքները չեն կարող լինել միակողմանի:

Բանն այն է, որ միակողմանի չլինելը ինքնին դեռ ոչինչ է, որովհետեւ բացի միակողմանի չլինելուց, կա նաեւ համարժեք լինելու հարցը: Այսինքն, անվտանգության երաշխիքները պետք է լինեն համարժեք: Մյուս կողմից սակայն, փաստացի խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է մի բանից, որի հանդեպ ունի պատմա-քաղաքական իրավական հիմքեր, ի տարբերություն Ադրբեջանի, որը չունի Հայաստանի հանդեպ որեւէ հավակնության իրավական հիմք: Եվ այդտեղ է նաեւ երկրորդ հարցը՝ բացվող «դիսկուրսին» ինչպես է վերաբերում Հայաստանի հանրությունը եւ քաղաքական ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում