Friday, 24 07 2026
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է

Ինչպես է Եվրոպան ծանրացնելու Ալիեւի «մարսողությունը»

ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա, հայտարարում է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, Արմենպրեսի հարցին ի պատասխան անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի օրերս արած հայտարարության վրա: Եվրամիությունից եւ այլ միջազգային դերակատարներից հնչող այդ հայտարարությունները անշուշտ կարեւոր են, բայց կան նաեւ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները բաց են, մինչդեռ հենց դրանք թույլ կտան հասկանալ ու գնահատել, թե այդօրինակ ազդակները ինչ նշանակություն կարող են ունենալ Ադրբեջանի համար: Դիտարկենք ուկրաինական պատերազմմի օրինակը:

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի հանդեպ կիրառվեցին շատ կոշտ պատժամիջոցներ, որոնց ծավալներն ավելացվում են պարբերաբար: Սակայն, այդ պատժամիջոցնների հանգամանքը դե ֆակտո չի խանգարում ռուսական էներգակիրների մուտքը եվրոպական շուկա, որովհետեւ շուկան ունի դրա կարիքը: Ընդ որում, ճանապարհներից մեկը նաեւ Ադրբեջանն է: Միացյալ Նահանգները շարունակում են Ռուսաստանից ուրան գնել իրենց միջուկային ռեակտորների համար: Ուկրաինական պատերազմն ընդհանրապես ի ցույց դրեց ժամանակակից աշխարհում տնտեսա եւ ռազմա-քաղաքական հարաբերությունների «տարօրինակությունը»: Սուբյեկտները կարող են պատերազմել միմյանց դեմ, արմատապես տարբեր դիրքորոշումներ արտահայտել, տալ միմյանց կոշտ գնահատականներ, բայց շարունակել միմյանց հետ տնտեսական կամունիկացիաները, առնվազն անհրաժեշտի սահմաններում:

Օրինակ, Թուրքիան Իսրայելին մեղադրում է ցեղասպանության համար, հայտարարում է Իսրայելի վարչապետին միջազգային դատարան տանելու մտադրության մասին, բայց, որեւէ կերպ չի արգելակում Ադրբեջանի նավթի ընթացքը դեպի Իսրայել, որի ճանապարհը անցնում է Թուրքիայով: Տեւական ժամանակ Ուկրաինայի տարածքով շարունակվում էր ռուսական գազի հոսքը դեպի Եվրոպա, թեկուզ ծավալի որոշակի նվազումով: Ընդ որում, սրանք օրինակներ են, որոնք քաղաքական կշռի, նշանակության, տրամաչափի առումով ունեն անհամեմատ առավել մեծ նշանակություն նույն Եվրամիության համար, քան Հայաստանի տարածքային ամբողջության խնդիրը: Եվ այս դեպքում էլ առաջանում է հարց, կոնկրետ ի՞նչ ծանր հետեւանք է լինելու Ադրբեջանի տնտեսության տեսանկյունից առանցքային նավթագազային սեկտորի համար, հաշվի առնելով վերը թվարկած օրինակները:

Գլխավոր հարցն այստեղ անշուշտ Եվրամիությունից պահանջատիրությունը չէ, այլ այն, որ Հայաստանում բավականին տարածում ունի ընկալումը, թե Հայաստանի տարածքը՝ ի տարբերություն Արցախի, միջազգայնորեն ճանաչված է, ըստ այդմ Բաքուն որեւէ սադրանք անելիս չի կարող մարսել այնպես, ինչպես Արցախի դեպքում: Անշուշտ, միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը ենթադրում է այլ բարդություն: Սակայն, խոշոր հաշվով, համաշխարհային իրավիճակում, որտեղ որոշիչը անմիջական ուժն է, իսկ մնացյալը հայտնվել է անորոշության դաշտում, իրավական կատեգորիաները մեղմ ասած դառնում են խիստ հարաբերական: Եվ սա պետք է նկատի ունենալ, հասկանալու համար, որ միջազգայնորեն ճանաչված կատեգորիան ներկայիս համաշխարհային իրավիճակում անվտանգության կենսունակ բաղադրիչ չէ:

Առավել եւս, եթե նկատի ունենանք այն, որ Հայաստանի հանդեպ ադրբբեջանական որեւէ ոտնձգություն՝ անկախ որեւէ ծավալից եւ բնույթից, կարող է տեղի ունենալ միմիայն միջազգային խոշոր դերակատարի կամ դերակատարների «օրհնության» պարագայում, ինչւ որոշակի հանգամանքների պարագայում կարող ենք դիտարկել ընդհուպ պարտադրանք՝ առնվազն պարտապանության սկզբունքով: Իսկ դա Ալիեւի համար ենթադրելու է՝ կամ նաեւ մարսողության ռեսուրս, կամ՝ «այլընտրանքի» բացակայության, եթե անգամ լինի համոզված, որ սադրանքը իր համար լինելու է արկածախնդրություն: Ըստ այդմ, Հայաստանի համար գերխնդիրը խոշոր դերակատարների «արդիական» սպեկտրով հետեւողական աշխատանքն է, սեփական պաշտպանունակության համալիր բարձրացման աշխատանքին զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում