Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Հայ-ռուսական բարդության ակունքն ու շարունակությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

2023 թվականը հայ-ռուսական հարաբերության համար պարզ տարի չէր, ինչը արտացոլում է այն բարդ իրավիճակը, որով մենք անցնում ենք, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ռուսաստանի դեսպանը մի փոքր սխալվում է: Հայ-ռուսական հարաբերության համար պարզ չէր ոչ միայն 2023 թվականը, այլ թերեւս վերջին 23 տարին, ընդ որում այդ ժամանակահատվածն էլ լոկ պայմանական իմաստով, որովհետեւ հայ-ռուսական հարաբերության բարդությունները ունեն ժամանակային եւ պատճառահետեւանքային շատ ավելի մեծ խորք: Պարզապես, տարբեր ժամանակահատվածներում դրանք ծածկվել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ, այդ թվում նաեւ ժամանակ առ ժամանակ էապես մանիպուլյատիվ հանգամաքներով, որոնք ծածկելով խնդիրները, դրանք խորացրել են «ստորջրյա» ռեժիմում՝ առերեւույթ անամպ իրականության պատկերումով:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում, հայ-ռուսական հարաբերության բարդությունները ծավալվել են այսպես ասած վերընթաց տրամաբանությամբ, ինչի պատճառները բազմաթիվ են: Եթե դիտարկենք ամփոփ, համապարփակ, ապա գլխավոր խնդիրն այն է, որ Ռուսաստանի հայացքը Կովկասի անվտանգության համակարգին, ընդհանրապես աշխարհակարգում Կովկասի դերին, էապես տարբերվում է Հայաստանի անվտանգային պատկերացումներից, ի դեպ՝ որոնց մի մեծ մասը ձեւավորեվել է նաեւ հենց ռուսական նարատիվներով, կապված անվտանգային «ավանդական սպառնալիք» դիտարկվող Թուրքիայի եւ դրա հետխորհրդային ժամանակի կցորդ դարձած Ադրբեջանի հետ: Իհարկե, Ադրբեջանի պարագայում կա միանգամայն օբյեկտիվ իրողությունը, որը պայմանավորված էր արցախյան հարցով, Արցախի դեմ սկսած առաջին պատերազմով:

Այդպիսով, Կովկասի անվտանգության եւ դերի, բնույթի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերացումները բերել են հարաբերությունների բարդ փուլին, որը վերընթաց տրամաբանությամբ ծավալվում է արդեն երկու տասնամյակ, ու թերեւս կշարունակվի: Ռուսաստանը Հայաստանին չի կարող լինել դաշնակից, որովհետեւ Ռուսաստանը կովկասը դիտարկում է իր կայսերական հավակնության տրամաբանությամբ, ըստ այդմ Կովկասը դիտարկվում է ռազմավարական ենթակայության ռեժիմում: Այլ հարցէ, Ռուսաստանը երեկ, այսօր կամ վաղը ինչպիսի հնարավորություն ունի իր այդ պատկերացումները սպասարկելու գործում, բայց պատկերացումները դրանք են: Հետեւաբար, Ռուսաստանը առանձին վերցրած Կովկասում չի կարող լինել որեւէ մեկի դաշնակից:

Ընդ որում, հարկ է նկատել, որ Կովկասի հանդեպ վերաբերմունքը այդ առումով բնորոշ է գործնականում բոլոր ուժային կենտրոններին, պարզապես գործողությունների մեթոդաբանական տարբերությամբ: Այդպիսով, հայ-ռուսական հարաբերության բարդությունը կշարունակվի այնքան, քանի դեռ կողմերը կամ իրենք չեն գտել առկա իրողությունների օբյեկտիվ հիմքի վրա կառուցված հարաբերության բանաձեւ, կամ՝ չի ձեւավորվել աշխարհակարգային մի նոր միջավայր, որը արդեն իր ազդեցությունը եւ տրամաբանությունը կպարտադրի միջազգային հարաբերությունների տարբեր ուղղությունների, այդ թվում թե հայ-ռուսական, թե օրինակ հայ-թուրքական՝ իհարկե Կովկասի հարցի շուրջ լայն մակարդակում աշխարհակարգային լուծումներից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում