Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ԱԷԿ-ում «անառողջ, ճղճիմ և անարդար» մթնոլորտ է

Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի աշխատողների մի խումբ, բազմամյա աշխատանքնային փորձ ունեցող մասնագետներս ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել մեր ԱԷԿ-ում տիրող անառողջ, ճղճիմ և անարադար մթնոլորտի մասին: Ատոմակայանի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կամայականորեն, առանց հաշվի առնելու աշխատակիցների մասնագիտական ունակությունները և հաշվի չառնելով ատոմակայանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, աշխատանքի է ընդունում և պաշտոն տալիս ըստ իր կամայականության:

Խախտելով օրենքը` աշխատանքի է ընդունել իր նորաթուխ, բակալավրի կրթություն ունեցող փեսա Հայկ Արմենի Գալստյանին, որն ամեն անկյունում պատմում է բոլորին, որ իր ՚հզորՙ աները շուտով իրեն նշանակելու է մի պաշտոնում, որը զբաղեցնում են մեր բազմամյա փորձ ունեցող մասնագետները, և, որ շուտով մեր ներկայիս տնօրեն պարոն Մարկոսյանին հեռացնելու են աշխատանքից, որպես անարժան և անգրագետ մասնագետի և փոխարենը նշանակելու են իր աներոջը` Մովսես Վարդանյանին:

Ճապոնական ԱԷԿ-ների վթարներից հետո ՄԱԳԱՏԷ-ն և այլ կազմակերպություններ մեծ դրամական միջոցներ են տրամադրում Հայաստանյան ԱԷԿ-ը վերազինելու և նրա անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար: Սա մեր հանրապետության և հայ ազգի համար ճակատագրական հարց է: Մեր ԱԷԿ-ը պետք է զինված լինի իրական մասնագետներով և նվիրյալներով, որպեսզի կարողանա դիմակայել ցանկացած փորձության: ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար ստացվող գումարները շորթվում են Մովսես Վարդանյանի կողմից և անարդար բաշխվում անգրագետ, աշխատանքային փորձ չունեցող փեսային և իր մյուս բարեկամներին:

Պահանջում ենք անցկացնել ատեստավորում, որի արդար անցկացման դեպքում, առաջիններից մեկը որպես անգրագետ դուրս կմնա Հայկ Գալստյանը և իր նման հովանավորվողները:

Խնդրում ենք Ձեզ ազատել մեզ բռի, թալանչի Մովսես Վարդանյանից և նրա նմաններից, որոնք մեր երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեցող ԱԷԿ-ում անառողջ մթնոլորտի պատճառն են:

Մեր պահանջը չբավարարելու, վերը նշված փաստերը չուսումնասիրելու և համարժեք գործընթաց չձեռնարկելու դեպքում` մենք կդիմենք վերին ատյաններին և ՄԱԳԱՏԷ-ին, որոնց փաստերով կներկայացնենք Մովսես Վարդանյանի թալանի, վերջին տարիներին միանգամից մեծ կարողությունների տեր դառնալու և անարժան պահվածքի մասին:

ԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցներ

Սույն նամակն ուղարկվել է.

ՀՀ Նախագահի աշխատակազմ

ՀՀ Վարչապետին

ՀՀ Էներգետիկային նախարարություն

ՀՀ Ատոմակայանի տնօրինությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Ֆինանսների նախարարություն

ՀՀ Վերահսկողության պալատ

Ռուս Ատոմ-ի տնօրեն պարոն Կիրիենկոյին, Մոսկվա
ՄԱԳԱՏԵ-ի Եվրոպական գրասենյակներ

ՀՀ ԶԼՄ-ներին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում