Wednesday, 01 05 2024
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան. Ո՞վ կկառավարի ընտրական փուլը

Նախընտրական շրջանին մոտ, մենք, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի ենք ականատես լինելու ներիշխանական ճամբարի լուրջ վերադասավորումների: Եվ դրանք սխալ կլինի զուտ նախընտրական իմիտացիայով պայմանավորելը, քանի որ դրանից բացի, Սերժ Սարգսյանն ունի բոլորովին այլ և առավել կարևոր ռազմավարական խնդիրներ: Մենք բազմիցս ենք անդրադարձել այն հարցին, որ 2012-13 թվականների ընտրական փուլը Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, լինելու է իր առաջին ընտրական փուլը, քանի որ նախորդը կամ նախորդները Քոչարյանի ընտրություններն էին:

Ներկայումս Սերժ Սարգսյանն ունի իր ընտրություններն անցկացնելու խնդիր: Եթե նա այդ խնդիրը չլուծեց, ապա եթե անգամ հաջողեց ընտրական փուլի արդյունքում իշխանությունը պահել, այնուհանդերձ, հետագա տարիներին նա լինելու է այդ իշխանության դե յուրե պատասխանատուն, բայց ոչ դե ֆակտո կրողը: Իսկ այդ հակադրությունը` դե յուրեի և դե ֆակտոյի միջև, վերածվելու է իսկական մղձավանջի, նկատի ունենալով այն համակարգային ներքին ու արտաքին խնդիրները, որ գրեթե բոլոր ոլորտներում կան Հայաստանում: Իր ընտրությունները կազմակերպելու համար էլ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է վերադասավորումներ անել իշխանական համակարգում:

Խնդիրը միայն յուրային կամ քոչարյանական կադրերին վերադասավորելը, տեղերով փոխելը չէ: Համակարգն այդ իմաստով ամենևին էլ միարժեք սև-սպիտակ չէ: Բանն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է իր դասավորությունն անի համակարգում, իր դերաբաշխումները. դրանով նա նախ՝ խնդիր ունի ցույց տալ, որ ամենևին կաշկանդված չէ ինչ-որ վախերով և կարող է ցանկացածին տեղափոխել կամ պաշտոնանկ անել, իսկ մյուս կողմից էլ նա իսկապես ունի դրա կարիքը, քանի որ ներկայիս իշխանական դասավորությունը Սերժ Սարգսյանին չի կարող վստահություն ներշնչել, որովհետև ինքն այդ դասավորության ոչ բոլոր կոմունիկացիաներին է տիրապետում, և բոլոր հոսքերը չէ, որ գտնվում են իր ենթակայության տակ: Սարգսյանի համար ակնհայտորեն մինչև վերջ տիրապետելի չեն անգամ ներկոալիցիոն ուժերի փոխհարաբերությունները, «Հանրապետականի» տարբեր թևերի և «Բարգավաճ Հայաստանի» առնչությունները: Հետևաբար, լիարժեք հասկանալի և կանխատեսելի չի կարող լինել այդ ուժերի վարքը ընտրությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով, Սերժ Սարգսյանն ունի իշխանական ներկայիս համակարգը, այսպես ասած, խառնելու և վերստին դասավորելու անհրաժեշտություն, քանի որ դերերի վերաբաշխումներ, նոր առաքելություններ սահմանելու դեպքում նա կարող է խափանել քոչարյանական «կոմունիկացիաների» գործունեությունը և ներիշխանական սուբյեկտներին դնել իր կոմունիկացիոն համակարգի մեջ:

Խնդիրն այստեղ սակայն այն է, որ Սարգսյանն ինքը դեռևս չի կարողանում դուրս գալ քոչարյանական կոմունիկացիոն համակարգից, այսինքն ինքն էլ դեռ շարունակում է լինել այդ համակարգի մաս՝ մեծապես կախված լինելով դրանից: Դա ակնհայտորեն բարդացնում է Սերժ Սարգսյանի խնդիրը, քանի որ շատ հարցերի լուծման համար նա հարկադրված է գործել հենց քոչարյանական համակարգի կանոններով և իր որոշումները համաձայնեցնել առկա ներիշխանական սուբյեկտների հետ՝ համակարգային բունտ չհասունացնելու համար: Այդ ամենի արդյունքում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, համենայնդեպս անցած երեքուկես տարիները, հիշեցնում են յուրօրինակ մի հիբրիդ: Այդ պայմաններում, այդ ոճով ընտրության գնալը Սերժ Սարգսյանի համար նշանակելու է լինել ընտրական փուլի կազմակերպիչ, բայց ոչ կառավարիչ: Մինչդեռ Հայաստանում ընտրական փուլերի պտուղները քաղում են ոչ թե կազմակերպիչները, այլ կառավարիչները: Այսինքն, ամենևին էլ պարտադիր չէ լինել կազմակերպիչ, ընտրական փուլը կառավարելու համար: Օրինակ, 2007 թվականի ընտրությանը կազմակերպիչն ավելի շատ Սերժ Սարգսյանն էր, նա էր քարոզչական իշխանական արշավի կենտրոնում, նա էր գաղափարախոսը այդ արշավի, Քոչարյանը գրեթե որևէ միջամտություն չէր անում:

Բայց Քոչարյանն էր ընտրական փուլի կառավարիչը, ու արդյունքում ՀՀԿ բացարձակ հաղթանակի անվան տակ ձևավորվեց մի խորհրդարան, որը ինչպես հետագայում ամերիկացիներն արձանագրեցին` մեծամասնությամբ Քոչարյանինն էր: Սերժ Սարգսյանն, անկասկած, չի ուզի նույն սխալը կրկնել և աշխատել Քոչարյանի համար: Եթե 2007-ին դա նրա համար այդքան էլ էական չէր, քանի որ Քոչարյանը հեռանալու էր, իսկ ինքը դեռ ուներ 2012-13-ի փուլը, որտեղ նա կարող էր վավերացնել Քոչարյանի հեռացումը, ապա այժմ եկել է հենց այդ վավերացման պահը, ու Սերժ Սարգսյանը չի կարող այս անգամ էլ լինել կազմակերպիչ, բայց չլինել կառավարիչ, ու արդյունքում ստացվի այնպես, որ ինքն աշխատել է Քոչարյանի համար: Իսկ տվյալ պարագայում խնդիրը հենց սա է` կա՛մ Սարգսյանն է կառավարելու ընտրական փուլը, կա՛մ Քոչարյանը:

Համատեղ կառավարումը բացառված է, այն պարզ պատճառով, որ այդօրինակ մոդելը փառահեղորեն տապալվեց Ռուսաստանում, և Հայաստանում այդ մոդելին չի ապավինի ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը: Դե իսկ Հայաստանի հասարակության մեջ այդ մոդելի աջակցություն ստանալն, իհարկե, բացառված է ի սկզբանե: Ավելին, սարգսյանական մոդելը քիչ թե շատ աջակցության շանսեր ունի հենց միայն այն պարագայում, եթե իրենով, իր ոճով և որակական դրսևորումներով պարզապես արմատախիլ անի կառավարման քոչարյանական մոդելը: Բայց դրա փոխարեն, հասարակությանն առայժմ հիբրիդ է մատուցվում, ինչը հենց նույն համատեղության մոդելի քողարկված տարբերակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում