Thursday, 16 07 2026
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Ինչու է ոռնում «ընդդիմությունը»

Երբ խոսք է բացվում Արցախի իշխանությունների պատասխանատվության մասին, հայտնի շրջանակներից անմիջապես հակադարձում են, թե ամեն ինչի պատասխանատուն Հայաստանի գործող իշխանությունն է: Նա է տանուլ տվել պատերազմը, հանձնել Արցախը եւ այլն: Իսկ ո՞վ է ում ձեռքը բռնել, որ չդիմի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում «ստորագրած փաստաթուղթը»(իրականում՝ մամուլի համար Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը) ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու հայցով:

Օրենքը սահմանում է, թե ով ունի նման իրավունք եւ ինչ ընթացակարգով կարող է իրականացնել: Եվ ինչու՞ են մարդիկ դիվոտում, երբ քաղաքական գործիչն ասում է, որ հաղորդում է ներկայացնելու Արցախի նախագահի դեմ՝ նրա «պետական դավաճան լինելն ապացուցելու համար»: Ժամանակին եմ ասել, կրկնում եմ. ընդդիմությունը չի՞ կարող «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով սահմանել, որ ՀՀ-ն չի կարող որեւէ իրավական ուժ ունեցող պայմանագիր վավերացնել, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված կլինի Արցախով հանդերձ:

Հ.Գ. Գիտեմ՝ առարկելու են, որ ԱԺ-ում ՔՊ-ն մեծամասնություն է, օրենքի փոփոխությունը չի անցնի, Սահմանադրական դատարանը Փաշինյանի դեմ վճիռ չի կայացնի եւ այլն, եւ այլն: Իսկ ՀայաՔվեի նախաձեռնության դեպքում կա՞ր երաշխիք, որ ՔՊ-ական խորհրդարանը նման օրենք կընդունի: Նույն ԱԺ-ն է, նույն ընդդիմությունը, չէ՞:

Արցախի նախագահը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ստորագրել է ատրճանակի փողի տակ, իսկ նրա անունից ով ինչ ասես՝ մամուլ և սոցիալական ցանցեր է արտանետում: Հոկտեմբերի 4-ից նա գտնվում է Երեւանում, միանգամայն ապահով եւ անվտանգ վայրում: Ինչու՞ մամուլի ասուլիս չի հրավիրում: ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր նա ստորագրել է սեպտեմբերի 28-ին, մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնությունից ութ օր անց, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Շուշիում բանակցել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւի հետ: Այդ մասին տեղեկատվություն տարածվել է նույն օրը եւ Շահրամանյանի մամուլի ծառայության կամ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից չի հերքվել: Հայաստանի հանրությունը, բռանտեղահանված արցախցիները իրավունք ունե՞ն նրանից գոնե պարզաբանումներ լսելու, թե ինչ հարցերի շուրջ է բանակցել ալիեւյան ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որ չի ապահովել Արցախի նախկին նախագահների անվտանգ տարհանումը Երեւան: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից պատասխան պահանջելու որևէ քայլ, լինի դա բարոյական, թե իրավական հարթությունում, չի փակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նույն գործիքակազմը կիրառելու քաղաքական ուժի, անհատի կամ հանրության ներկայացուցիչների հնարավորությունը: Հայաստանը ժողովրդավար և իրավական պետություն է: Յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր վերաբերմունքը, մոտեցումը և տեսակետը, օրենքով սահմանված կարգով պաշտպանելու այն: Թող դիմեն: Թող նախաձեռնեն: Հակառակ դեպքում կայուն տպավորություն է ստեղծվում, որ Արցախի վերջին նախագահի անձեռնմխելիության համար պայքարողները միայն մի նպատակ են հետապնդում՝ հանրությանը և հայ ժողովրդին զրկել քառասունչորսօրյա պատերազմի, հաջորդած ցավալի իրադարձությունների մասին ճշմարտությունը գոնե հիմնական մասով իմանալու իրավունքից: Դա է բռնությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում