Monday, 17 06 2024
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը
«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին
Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր
29 հոգի կալանավորվել է՝ ընդդիմության ակցիաների ընթացքում տարաբնույթ հանցանքների մեղադրանքով
17:10
Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով
17:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ
Տրամաբանական կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել․ Թորոսյան
Քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ
Ձերբակալվել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչներ
Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ձեր թե՛ նախկին, թե՛ ներկա աշակերտները նորովի են արժևորել իրենց ուսուցչին ու շատ բան սովորել այս ընթացքում. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել ուսուցչի օրվա առթիվ.

«Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ անցնելով համավարակն ու պատերազմը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է բազմապատկել բոլորիս վճռականությունն ու հետևողականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության շարունակականության ապահովման:

Սիրելի՛ մանկավարժներ, բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, նրանց ամեն կերպ աջակցելու և ինտեգրելու առաջնային գործընթացները: Դուք պետության վստահելի գործընկերն եք, և ձեր անմիջական ջանքերով ենք հաղթահարելու այս բարդ ու ճակատագրական փորձությունը: Սիրե՛ք և փայփայե՛ք մեր դպրոցականներին, հայրենիքի պատերը թող ձեզնով ավելի ջերմանան նրանց համար: Շնորհակալ եմ այն նվիրվածության և սրտացավության համար, որով թե՛ կրթության գործընթացն եք ապահովում, թե՛ հասցնում մասնակցել կամավորական աշխատանքներին ու աջակցել մեր հայրենակիցներին։ Այս օրերին ձեր դրսևորած վարքն ավելին է, քան անցկացրած դասը։ Հավատացա՛ծ եղեք՝

Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ անցնելով համավարակն ու պատերազմը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է բազմապատկել բոլորիս վճռականությունն ու հետևողականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության շարունակականության ապահովման:

Սիրելի՛ մանկավարժներ, բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, նրանց ամեն կերպ աջակցելու և ինտեգրելու առաջնային գործընթացները: Դուք պետության վստահելի գործընկերն եք, և ձեր անմիջական ջանքերով ենք հաղթահարելու այս բարդ ու ճակատագրական փորձությունը: Սիրե՛ք և փայփայե՛ք մեր դպրոցականներին, հայրենիքի պատերը թող ձեզնով ավելի ջերմանան նրանց համար: Շնորհակալ եմ այն նվիրվածության և սրտացավության համար, որով թե՛ կրթության գործընթացն եք ապահովում, թե՛ հասցնում մասնակցել կամավորական աշխատանքներին ու աջակցել մեր հայրենակիցներին։ Այս օրերին ձեր դրսևորած վարքն ավելին է, քան անցկացրած դասը։ Հավատացա՛ծ եղեք՝ ձեր թե՛ նախկին, թե՛ ներկա աշակերտները նորովի են արժևորել իրենց ուսուցչին ու շատ բան սովորել այս ընթացքում։

Ձեզնից շատերը հենց այս շրջանում մասնակցել և մասնակցում են նաև կամավոր ատեստավորման գործընթացին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բարդ իրավիճակում պլանավորած անելիքn իրականացնելու կամքի համար։ Վստա՛հ եղեք` յուրաքանչյուրիդ որոշումն ու մասնակցությունը նպաստում են պետական բարեփոխումների կայացմանը, որը մեր կրթական համակարգի, հետևաբար նաև պետության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու: Միացե՛ք մեր մեծ թիմին՝ ընդհանուր դժվարություններն ու հաջողությունները կիսելու, միասին այս փորձությունները պատվով անցնելու, մեր երեխաների կրթությունn ավելի որակյալ դարձնելու բարձր նպատակն իրականացնելու ճանապարհին։

Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, աշխատելու և արարելու կամք և լավատեսություն։

Ձեզնից շատերը հենց այս շրջանում մասնակցել և մասնակցում են նաև կամավոր ատեստավորման գործընթացին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բարդ իրավիճակում պլանավորած անելիքn իրականացնելու կամքի համար։ Վստա՛հ եղեք` յուրաքանչյուրիդ որոշումն ու մասնակցությունը նպաստում են պետական բարեփոխումների կայացմանը, որը մեր կրթական համակարգի, հետևաբար նաև պետության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու: Միացե՛ք մեր մեծ թիմին՝ ընդհանուր դժվարություններն ու հաջողությունները կիսելու, միասին այս փորձությունները պատվով անցնելու, մեր երեխաների կրթությունn ավելի որակյալ դարձնելու բարձր նպատակն իրականացնելու ճանապարհին։

Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, աշխատելու և արարելու կամք և լավատեսություն»,- ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում