Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Լավրովի նոր կրակոցը. վտանգավոր փոխհրաձգությունը շարունակվում է

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին որոշումը Հայաստանի սուվերեն իրավունքն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը, բայց ինքը «դեռ հուսով է», որ ոչ մի «ժամանակավոր վարչակազմ չի խաթարի» հայ և ռուս ժողովուրդների միջև «դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը»: Ի՞նչ նկատի ունի Սերգեյ Լավրովը, օգտագործելով «ժամանակավոր վարչակազմ» ձևակերպումը: Դա սպառնալի՞ք է Հայաստանի ղեկավարության հասցեին: Այն, որ ցանկացած ղեկավարություն ժամանակավոր է, կասկածի ենթակա չէ, առավել ևս ժողովրդավարական երկրների համար, որպիսին իրեն դիտարկում է Հայաստանը:

Բայց, Լավրովը անկասկած գնում է դիվանագիտական լեզվի խախտման, իսկ դա չի կարող լինել պատահական: Ըստ այդմ, նա կամ հնչեցնում է սպառնալիք, կամ պարզապես շարունակում է խաղը, որ ծավալվում է հայ-ռուսական հարաբերության տիրույթում՝ վտանգավոր փոխհրաձգության տեսքով: Այդ փոխհրաձգությունը կամ խոսում է երկկողմ հրաբերության անդառնալի,, անշրջելի տապալման մասին, որը ստացել է այլևս թերևս կառավարումից դուրս եկող, ըստ այդմ բավականին վտանգավոր ընթացք, կամ իրականացվում է ժամանակավոր խաղ, որը սակայն պետք չէ շփոթել թատրոնի հետ, այլ պարզապես առկա ճգնաժամային իրավիճակում փոխադարձաբար ընդունելի մի իրավիճակի՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա, Ռուսաստանն էլ իր հերթին պատասխանատվությունը դնում է Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա: Սա ոչ պակաս վտանգավոր իրավիճակ է, որովհետև պատասխանատվությունը այսպես ասած ցրվում է հավասարապես, պինգ-պոնգի էֆեկտով, սակայն ուժերի մեղմ ասած անհամեմատելի անհավասարակշռության պայմաններում՝ բնականաբար ոչ հօգուտ Հայաստանի:

Հետևաբար, առաջանում է պատասխանատվության լուրջ վակուում, և դա ռեգիոնալ ու համաշխարհային գերխտացած մարտահրավերների ու ռիսկերի պայմաններում: Այն, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը հարված հասցնում է առաջին հերթին Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունը, այն էլ բոլորովին ոչ նոր, այլ ավելի քան երկու տասնամյակ, չի թողնում կասկածի  տեղ: Դրա ընդգծված վկայությունն է այն, որ հայ-ռուսական «չհասկացվածության» պատկերները սկսեցին երևան գալ դեռևս 2004-05 թվականներից, երբ Հայաստանի հանրապետության նախագահի խոսնակը հայտարարում էր, որ Ռուսաստանի հանդեպ հայ հանրության վերաբերմունքը պետք է առաջին հերթին մտահոգի հենց Ռուսաստանին:

Իսկ Հայաստանի նախագահն այդ շրջանում ոչ այլ ոք էր, քան Ռոբերտ Քոչարյանը, որին հազիվ թե հնարավոր լինի բնորոշել որպես հակառուսական մոտեցումների կրող: Պարզապես, Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունն է հակահայկական մոտեցումների կրող և դա է գլխավոր խնդիրը, այլ ոչ թե «ժամանակավոր վարչակազմերը»: «Ժամանակավոր վարչակազմերի» պարագայում սակայն խնդիրը այլ տեղ է՝ առկա իրողությունների, ուժերի հարաբերակցության և համաշխարհային իրադրության պայմաններում պատասխանատվության վակուում թույլ չտալը, այն էլ գերազանցապես սեփական քաղաքական շահերի ու հետաքրքրությունների բերումով, քանի որ այդ վակուումը չի կարող որևէ կերպ բխել Հայաստանի պետական շահից: Իսկ փոխհրաձգությունը, որին նկատելի խանդավառությամբ և պատրաստակամությամբ միացել է պաշտոնական Մոսկվան, հղի է հենց այդ վակուումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում