Friday, 24 07 2026
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

«Berlin Economics»-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ Հայաստանի խորհրդարանում ընդունելով «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովին, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանին և մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թրինտրուպին:

««Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպությունն ու ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է համագործակցում են: Նախորդ տարի Գերմանիա այցի ժամանակ մենք՝ խորհրդարանականներս ևս ցանկություն հայտնեցինք, որ «Berlin Economics»-ը համագործակցի ՀՀ ԱԺ հետ, վերլուծություններ կատարի նաև մեզ համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կազմակերպությունն ընդունել է մեր առաջարկը, ինչի արդյունքում այսօր համագործակցության հուշագիր ենք ստորագրում»,- ասել է Թունյանը:

«Մենք ողջունում ենք ՀՀ-ում շարունակաբար ամրապնդվող ժողովրդավարությունն ու կատարվող բարեփոխումները, ինչպես նաև աջակցում ենք տնտեսական փոխգործակցությանը: Համագործակցության հուշագիրը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թրինտրուպն ու հույս հայտնել, որ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության կատարած հետազոտությունները դրական ազդեցություն կունենան ՀՀ խորհրդարանի աշխատանքի վրա:

Այս համատեքստում գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին հայտնել է, որ կազմակերպությունն ունի ոչ թե քաղաքական, այլ խորհրդատվական բնույթ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջև հուշագրի ստորագրման արարողությունից հետո Ռիկարդո Ջիուչին հետազոտություն է ներկայացրել, որը կրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետևանքով առաջացող տնտեսական հետևանքները» խորագիրը: Հաջորդ հետազոտությունը վերաբերել է ՀՀ վրա ՌԴ քաղաքացիների տնտեսական ազդեցությանը: Հիմնական զեկուցող Դմիտրի Չերվիակովը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր մեր երկիր է եկել 55000 ՌԴ քաղաքացի, ինչը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության ու ՀՆԱ-ի վրա:

Հանդիպման վերջում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել հյուրերից համագործակցության ու մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ «Berlin Economics» կազմակերպության փորձառու մասնագետների հետ համագործակցությունն անգնահատելի աջակցություն է ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից: Նա հույս է հայտնել նաև, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի ու առավել կխորացնի հայ-գերմանական հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում