Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում

Մարզերի համաչափ զարգացման կենսական նշանակությունը հաշվի առնելով՝ IDBank-ն ընդլայնել է նախորդ տարի Գյումրիում բացված զանգերի կենտրոնը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Երևանից բացի այլ քաղաքներում նոր աշխատակիցներ ներգրավելով՝ Բանկն այսպիսով լուծում է մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, մարզերի համաչափ զարգացումը, աշխատատեղերի ապակենտրոնացումը, մարզերում կայուն և մրցունակ աշխատատեղերի ստեղծումը մարզերի բնակիչների համար, և, ի վերջո, Երևան տեղափոխվելու անհրաժեշտության վերացումը։ «Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ մենք աշխատակիցներին ապահովում ենք ոչ միայն ժամանակակից ստանդարտներին համապատասխան մրցունակ աշխատանքային պայմաններով, այլ նաև տալիս ենք մասնագիտական աճի հնարավորություն»։

IDBank-ի աշխատակիցներն ապահովված են մի շարք լրացուցիչ արտոնություններով, որոնք են, օրինակ, որակյալ բժշկական ապահովագրությունը, գործընկեր կազմակերպությունների կողմից գրավիչ զեղչերի և առաջարկների տրամադրումը, մասնագիտական դասընթացների և վերապատրաստման տրամադրումը, ճկուն աշխատանքային գրաֆիկը և լրացուցիչ հանգստյան օրեր։

Գյումրիում բացված զանգերի կենտրոնի աշխատակից Թամարա Պետրոսյանը պատմում է․ «Ես Գյումրիի զանգերի կենտրոնում աշխատում եմ բացման օրվանից, այսինքն մոտ մեկ տարի․ այն ժամանակ ընդամենը 3 աշխատակից էր սպասարկում զանգերը։ Հիմա մեր նարնջագույն թիմը համալրվել է, արդեն շուրջ 20 հոգուց է բաղկացած, ինչն անձամբ ինձ համար շատ ուրախալի է, որովհետև սովորելու ձգտում ունեցող կրեաԾիվ երիտասարդներին հնարավորություն է ընձեռել չբացակայելով հայրաքաղաքից ունենալ կայուն աշխատանք, փորձ ձեռք բերել,   իսկ մեր հաճախորդներին՝ սպասարկվել արագ, առանց մասնաճյուղեր մոտենալու։ Չենք դադարի կրկնել, որ ենք Ձեզի սիրենքԳը ու լսենքԳը Գյումրիից», – ասում է Թամարա Պետրոսյանը։

IDBank-ի զանգերի կենտրոնի ղեկավար Դավիթ Լազարյանի խոսքով՝ այսպիսով Բանկը նպատակ ունի նաև բարձրացնելու հաճախորդների հեռավար սպասարկման որակը։ «Այսօր զանգերի կենտրոնի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առանց տնից դուրս գալու պատասխան ստանալու իրենց հուզող բոլոր հարցերին և վայելելու մեր մասնագետների օպերատիվ աջակցությունը առանց որևէ անհարմարություն կրելու», – հավելում է Դավիթ Լազարյանը։

IDBank-ի թիմը մշտապես աճում է և համալրվում նոր մասնագետներով։ IDBank-ի նարնջագույն թիմին միանալու համար հետևե՛ք Բանկում առկա թափուր հաստիքների մասին թարմացվող հայտարարություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում