Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ԼՂ հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում միջազգային հանրության մոտ. Կառլ Բիլդտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկրներում, այլև՝ ողջ տարածաշրջանում ու միջազգային հանրության մոտ.

«Մենք պետք է խրախուսենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների փնտրման համար։ Այդ պլանում Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցությունների միջոցով։

Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ագրեսիվ հռետորիկայից և դրա փոխարեն՝ իրենց բնակչության շրջանում ստեղծեն խաղաղության հիմք։ ԵՄ-ը պետք է աջակցի գործընթացին և տարածաշրջանի բնակչությանը ցույց տա, որ խաղաղ ճանապարհով կարելի է հասնել շատ առավելությունների»։

Խոսելով «Արևելյան գործընկերության» մասին՝ Կառլ Բիլդտը նկատել է, որ դրա հիմնական նպատակը եվրաինտեգրումն է. ««Արևելյան գործընկերությունը» նպաստել է արևելա-եվրոպական երկրների վրա ԵՄ անդամ 27 երկրների ուշադրության կոնցենտրացիային։ Այն արևելյան գործընկեր-երկրներին դրեց եվրոպական օրակարգի առաջին տեղում։

Այս ծրագրի շնորհիվ դրանում ներառված երկրներին առաջարկվում է ԵՄ-ին լայն քաղաքական ու տնտեսական ինտեգրացիա։ Ի պատասխան՝ այդ երկրները պետք է պահպանեն այն արժեքները, որոնք ընկած են եվրոպական համագործակցության հիմքում և առաջընթաց գրանցեն ներքին ինտեգրացիայի հարցերում»։

Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը միտված է նրան, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան է՛լ ավելի մերձենան ԵՄ-ին:

Թեև այն չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, այնուամենայնիվ, նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում կայացած ԵՄ գագաթնաժողովում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում