Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

ՄԱԿ ԱԽ-ում «անդորր փոթորկից առա՞ջ»

ՄԱԿ ԱԽ նիստում, որի ընթացքն ու բովանդակությունը Հայաստանում շարունակում են լինել աշխույժ քննարկումների նյութ, նկատելի էր մի հանգամանք՝ պատասխանատվությունից ձեռնպահ մնալու հանգամանքը: Եթե դիտարկենք նիստին մասնակից դերակատարների ելույթները ու շեշտադրումները, դրանք խոշոր հաշվով հռչակագրային էին, չէին պարունակում մինչ այժմ հնչածից տարբերվող որևէ բան, և աչքի էին ընկնում հենց որևէ վճռորոշ տարբերություն առաջ քաշելու պատասխանատվության բացակայությամբ: Նիստին մասնակից մշտական, և առավել ևս ոչ մշտական անդամներից որևէ մեկը ըստ էության չստանձնեց սկզբունքային նոր դիրքորոշման կամ շեշտադրման պատասխանատվություն:

Այս հանգամանքը իհարկե կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական մոտիվ: Դրական այն իմաստով, որ «դուռը բաց» է պահվում Արցախի հարցի հետագա քննարկումների և անդրադարձերի համար, իսկ մինչ այդ կողմերի համար բաց է պահվում դիվանագիտական աշխատանքի դուռը՝ ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է աշխատել այն ուղղությամբ, ինչը չի հասցրել կամ որտեղ ունեցել է թերակատարում: Բացասականն այն է, որ պատասխանատվությունից խուսափելու հանգամանքը մի կողմից ապահովվեց նիստի անդորր, թեկուզ պայմանական, հարաբերական իմաստով անդորր, բայց՝ անդորր փոթորկից առաջ: Ասել է թե, որևէ մեկը չգնաց որևէ նոր նշաձողի կամ սկզբունքի շեշտադրման պատասխանատվության, հետևաբար նոր իրավիճակ առնվազն սաղմնավորելու պատասխանատվության, որովհետև կա լարվածության օդում կախված շոշափելի սպասում և ըստ այդմ բոլորը սպասում են փոփոխության այդ միջոցով, հետևաբար ոչ ոք չի ուզում անել քայլ, որը իր վրա կթողնի այդպիսի որևէ զարգացման իրական դառնալու պատասխանատվությունը:

ՄԱԿ ԱԽ նիստում սա էր ըստ էության անհանգստացնողը, և ոչ այն, որ չեղավ որևէ որոշում կամ բանաձև, որը կպարտադրեր Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Բուն խնդիրը, գոնե այս փուլում այն է, որ չնկատվեց Ադրրբեջանին սադրանքի գնալ չթույլատրող ակնառու դիրքորոշում: Իսկ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը իր վերջին շաբաթների և հատկապես օրերի վարքագծով պատրաստվում է հենց նոր սադրանքի, դա ակնառու է: Գուցե կան հաշվարկներ, որ այդ սադրանքը «ծուղակ» դառնա Բաքվի համար և այդ կերպ հնարավոր լինի հասնել Ադրբեջանի մաքսիմալիզմը կոտրելուն: Մինչդեռ, կարող է լինել և հակառակը՝ հաշվարկ, որ Բաքվի առավել ագրեսիվ և ռազմական բնույթի սադրանքների միջոցով «կկոտրվի» արցախահայության դիմադրունակությունը, ոգին, որը չի կկոտրվում է ավելի քան իննամսյա պաշարումով: Իհարկե շատ լավ կլինի, որ «փոթորկից առաջ անդորրի»  տպավորությունը լինի սխալ, դա լինի լոկ տպավորություն, որը հհեռու կլինի գետնի վրա սպասվող զարգացումներից: Բայց, թերևս պետք է պատրաստ լինել այդ զարգացումների ամենատարբեր սցենարների, ընդհուպ վատթարին, քանի որ պատրաստ լինելն է հետևանքները եվ ռիսկերը զսպելու կամ կառավարելու գրավականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում