Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Պարապլանային թռիչք, ջրային միջոցառումներ. Սևանում կանցկացվի «Պարապլաներային գավաթ» փառատոնը

Սևանում օգոստոսի 19-ին կանցկացվի «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը, որի շրջանակում մրցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի 80 մարզիկները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Պարապլաներային սպորտի ֆեդերացիա»-ի նախագահ, «Sky Club» ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանը նշեց, որ այս տարի փառատոնը ներկայանում է նոր ծրագրով։

«Բավական ուժեղ մրցակցություն է սպասվում, թեժ պայքար է լինելու։ Առաջադրանք է տրվելու, որ մարզիկները պարապլանով բարձրությունից թռնեն ու վայրէջք կատարեն կոնկրետ նշված հատվածում։ Ով ավելի շատ մոտ կլինի նշված կետին, նա էլ կլինի հաղթողը։ Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողների համար նախատեսված են գավաթներ ու դրամական պարգև»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Փառատոնը չի սահմանափակվելու միայն մրցութային մասով։ Այցելուներին ժամանցային հագեցած ծրագիր է սպասվում՝ ջրային սպորտաձևեր, համերգային ծրագիր, օդապարուկներ թռցնելու հնարավորություն։ Երեխաներին ուրախացնելու է վիշապի տեսքով գլխավոր օդապարուկը։

«Ամեն ինչ արվել է տարբեր նախասիրությունների տեր մարդկանց համար փառատոնը հետաքրքրիր դարձնելու նպատակով։ Արկածային տուրիզմի, ջրային մարզաձևերի, լավ երաժշտության սիրահարները կարող են գալ ու հաճելի ժամանակ անցկացնել։ Գրավիչ պայմաններ ենք ստեղծել նաև այն ընտանիքների համար, որոնք կգան երեխաների հետ։ Ընդհանուր 1000-ից ավելի հյուրերի մասնակցություն ենք ակնկալում»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Փառատոնի անցկացմանն աջակցում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ նպատակ ունեն նոր թափ հաղորդել փառատոնային տուրիզմի զարգացմանը։ Այս տարի կոմիտեն աջակցում է 17 զբոսաշրջային փառատոնի անցկացմանը։

«Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մենք ունեցել ենք 1 մլն 260 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 29 տոկոս (խմբ.-համեմատությունն արվում է նախաքովիդյան ժամանակաշրջանի հետ)։ Այս ցուցանիշներին հասնում ենք տարբեր ուղղություններով աշխատանքով, տարբեր միջոցառումներով, որոնցից մեկը փառատոնների իրականացումն է։ Փառատոնային մշակույթի շնորհիվ կարողանում ենք ներգրավել զբոսաշրջային հոսքեր»,-ասաց Աննա Մարգարյանը։ Արդեն կան մի շարք փառատոններ, որոնք ավանդույթ են դարձել ու տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ նախապես հետաքրքրվում են դրանց իրականացման ժամկետներով, որպեսզի իրենց այցելությունները Հայաստան կազմակերպեն հենց այդ շրջանում։

Այս տարի զբոսաշրջիկներ ամենից շատ եկել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից։ Ակտիվություն է նկատվում է Հնդկաստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում