Monday, 13 07 2026
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Հայաստանի ԱԳ նախարարի կոշտ գրառումը. «Մի հայտարարված սպանության քրոնիկա»

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի արտաքին գործերի նախարարը գրառում է արել Արցախում երեքամյա և վեցամյա երեխաների ողբերգական մահվան առնչությամբ, դա համարելով ավելի քան 7 ամիս շարունակվող ադրբեջանական շրջափակման հետեւանքներից մեկը: Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան:

Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։ Բարձրաձայնելով ողբերգական մահվան մասին, որպես ադրբեջանական շրջափակման հետեւանք, Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառման մեջ նշում է. «21—րդ դարն է: Սա չպետք է հանդուրժվի»: Բայց, աշխարհը առայժմ միանգամայն «բարեհաջող» հանդուրժում է Արցախի պաշարման, շրջափակման քաղաքականությունը, որի հետեւանքով 120 հազար մարդ զրկված է մարդկային տարրական հնարավորություններից, ինչի պատճառով ստիպված է ապրել արտակարգ ռեժիմով, տարրական կարիքները բավարարելու համար ռիսկի ենթարկել անգամ մանկահասակ երեխաներին, ինչն էլ դառնում է ողբերգության պատճառ: Իսկ Արցախի շրջափակման ծանր հետեւանքները ունեն բազմաթիվ այլ դրսեւորումներ, բավարար սնունդ չստացող հղիներից մինչև բավարար բուժօգնության և դեղորայքի հնարավորություն չունեցող մանուկներ ու տարեցներ: Սա տեղի է ունենում իսկապես 21-րդ դարում, եւ բոլորը գիտեն այդ մասին, բոլորը իբրեւ թե մտահոգություն են հայտնում այդ կապակցությամբ, բայց այդ վիճակը բոլորի համար ընդամենը սեփական քաղաքական հաշվարկների «օբյեկտ» է, ոչ ավելի: Արցախի շրջափակումն այդ իմաստով հիշեցնում է համաշխարհային գրականության դասականներից մեկի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Մի հայտարարված սպանության քրոնիկոն»:

Բոլորը գիտեն, ինչ է կատարվում և կատարվողն ինչ հետեւանքով է հղի, սակայն բոլորը լոկ արձանագրում են իրավիճակի դրամատիզմը, առանց այն կանխարգելելու որեւէ գործնական քայլի, թեև այդ քայլը թվում է այնքան պարզ ու հստակ: Իհարկե, հեռու եմ Արցախի շուրջ իրավիճակը պարզունակեցնելու մտքից, սակայն, եթե իրավիճակը չկարողանանք տեղավորել պարզ մարդկային արժեքների և չափանիշների շրջանակ, ու դրանով սահմանել միջազգային պատասխանատվության նշաձող՝ անխտիր բոլոր շատ, թե քիչ ազդեցիկ դերակատարների, պետությունների, կառույցների համար, եթե մենք չկարողանանք հանրայնորեն հասնել այդ գեթ մեկ խնդրի համակարգված սպասարկման, անկախ թե քաղաքական հայացքների տարբերություններից, թե միմյանց հանդեպ անձնական վերաբերմունքներից, ապա Արցախը շարունակելու է գտնվել միջազգայնորեն «մի հայտարարված սպանության քրոնիկոնի» ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում