Thursday, 16 07 2026
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Առաջինը՝ Հայաստանում․ «Ռոստելեկոմը» գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը


«Ռոստելեկոմը», առաջինը Հայաստանում, GFN.AM-ի հետ համատեղ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա՝ հնարավորություն ընձեռելով հին համակարգիչը կամ սմարթֆոնը վերածել սուպեր արագ սարքի և ստեղծելով նոր իրականություն համակարգչային խաղերի սիրահարների համար

Հավատարիմ մնալով նորարարական լուծումներ ներդնելու իր մոտեցմանը՝ «Ռոստելեկոմը», GFN.AM-ի հետ համատեղ, գործարկում է «PowerPlay» ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար։ Միանալով «PowerPlay» ծառայությանը՝ հնարավոր է հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի և խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:

«PowerPlay» ծառայությունը կարող են ակտիվացնել «Ռոստելեկոմ»-ի ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդները: Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի առավելագույն որակն ապահովելու համար «Ռոստելեկոմ»-ը իր ինտերնետ ծառայությանը միացած բաժանորդներին «PowerPlay»-ի շրջանակում տրամադրում է ինտերնետի հավելյալ արագություն և 6-րդ սերնդի Wi-Fi սարք՝ անկախ սակագնային փաթեթից․տվյալ առավելությունները բաժանորդը կարող է օգտագործել ոչ միայն խաղերի համար, այլև կապի առօրյա օգտագործման ժամանակ։

«PowerPlay» ծառայությանը միացող գեյմերներն հնարավորություն կունենան ստանալ վերջին սերնդի GeForce գրաֆիկայի որակ։ GeForce տեխնոլոգիաները թույլ են տալիս խաղացողին ստանալ 4K կետայնությամբ պատկեր, RTX և այլ տեխնոլոգիաներ։ Նման բարձր որակով հնարավոր կլինի խաղալ ցանկացած, անգամ ցածր հնարավորություններ ունեցող համակարգչով, ինչպես iOS, այնպես էլ Android-ի հիմքով սմարթֆոններով և պլանշետներով, ինչպես նաև ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող հեռուստացույցներով։ «PowerPlay» ծառայությունն համատեղելի է թվային խաղերի ամենամեծ խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես Steam-ի, Epic Games Store-ի, Ubisoft Connect-ի և այլ գրադարաններից: Կատալոգում արդեն կան ավելի քան 1500 խաղեր, որոնցից ավելի քան 100-ն անվճար են:

«Ուրախ ենք ներկայանալ GFN.AM-ի հետ մեր համագործակցությամբ՝ «PowerPlay»  փաթեթի գործարկմամբ։ Հատկանաշական է, որ մենք հանդիսանում ենք GFN.AM կազմակերպության ռազմավարական գործընկերը և հաջողությամբ տեղակայել և գործարկել ենք GFN.AM-ի` վերջին տեխնոլոգիական լուծումներով հագեցած սերվերները  մեր տվյալների մշակման կենտրոնում։ ՀՀ-ում հանգույցի տեղակայումն առաջինն է մեր տարածաշրջանում, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ավելի բարձրորակ և անխափան կերպով օգտվել խաղային ծառայություններից։

«PowerPlay» ծառայությունը հնարավոր է միացնել Ռոստելեկոմի՝ ինտերնետ ծառայություն պարունակող բոլոր սակագնային փաթեթների շրջանակում, հին համակարգիչը կամ սմարթֆոնը վերածել սուպեր արագ սարքի, որի միջոցով կարելի է հեշտությամբ խաղալ ժամանակակից ամենապահանջկոտ գրաֆիկայով համակարգչային խաղերը:

Հաղթանակը խաղում հաճախ կախված է ինտերնետի որակից․ որպեսզի մեր օգտատերերը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ստանան, մենք բարելավում ենք ծառայության պայմանները՝ ավելացնելով ինտերնետի արագությունը և տրամադրելով 6-րդ սերնդի գորհզոր Wi-Fi սարք։

«PowerPlay» ծառայության շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան խաղալ այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսին են Fortnite, Cyberpunk 2077®, Dota 2, Counter-Strike: Global՝ առանց հսկայական ռեսուրսներ ծախսելու անհատական համակարգչի հզորացման վրա»,- ասաց Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Խաղային ծառայության համար ինտերնետի որակը շատ կարևոր է։ Մեր գործընկերն արդարացիորեն վայելում է հուսալի ինտերնետ մատակարարի, ինչպես նաև բարդ տեխնիկական լուծումներ իրակացնող ընկերության համբավ։ Մենք, GFN.AM-ի անունից, հայտնում ենք մեր գոհունակությունը «Ռոստելեկոմ»-ին ոչ միայն  խաղային ծառայության սարքավորումները սեփական տվյալների մշակման կենտրոնում տեղակայելու համար, այլև որպես կազմակերպության, որը առավելագույն ջանք է գործադրում իր հաճախորդներին որակյալ ինտերնետ ապահովելու համար՝ տրամադրելով Wi-Fi 6 սարք։ Սա հիանալի միջազգային նախադեպ է, և մենք  միասին Հայաստանի շուկա ենք բերում նորագույն տեխնոլոգիաներ և գործնականում ցանկացած խաղեր խաղալու հնարավորություն՝ առանց հսկայական գումարներ ծախսելու»- ասաց GFN.AM ընկերության պրոդուկտների ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը։

Ծառայության մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ rostelecom.am կայքում:

***

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ «Rostelecom» ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ նաև մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ ընդլայնելով ցանցը և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Ավան, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում:

***

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում