Thursday, 16 05 2024
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»

«Հպարտանում ենք ձեզնով». Ժաննա Անդրեասյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկների անձնական մարզիչները:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով երիտասարդ ըմբիշներին ու նրանց մարզիչներին, շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել հաջողությունների համար:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական էմոցիաներ պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Ըմբշամարտում Հայաստանը շարունակելու է լինել ուժեղ թիմ ունեցող երկրներից մեկը: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով: Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ձեր շնորհիվ մեր երկրի դրոշը բարձրանում է ամենատարբեր հարթակներում, հնչում է մեր երկրի օրհներգը, որը բոլորիս համար լրացուցիչ ոգևորության առիթ է ու ստիպում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում լավ կատարենք մեր գործը: Վստահ եմ՝ ձեր հաջողությունները ոգևորում են նաև նոր սերնդին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։

Մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ամփոփել մարզիկների ելույթները. «Վաղվանից էլ մեկնարկում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ևս մեծ սպասելիքներ ունենք: Մեր հիմնական նպատակն այս տարվա աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Ամեն ինչ պետք է անենք՝ լավագույնս հանդես գալու և Օլիմպիական խաղերում առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար»:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մարզիչները տարատեսակ հարցեր են բարձրացրել՝ կապված մարզիկների տարկետման, մարզիչների ու մրցավարների համար սեմինարների կազմակերպման և այլնի հետ:

Հիշեցնենք՝ Ալբանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել էր 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Առաջնության փոխչեմպիոններ էին հռչակվել Սաշա Պետրոսյանը (60 կգ), Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել էին Տիգրան Բունիաթյանը (51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ էր նվաճել: Առաջնության հաղթող էր ճանաչվել Պետրոս Աշկարյանը (65 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ) ու Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ արծաթե մեդալակիրներ էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանն (79 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում