Տեսակետը, թե արցախյան կողմն է հրաժարվել բանակցություններից, ճիշտ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցության ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով՝ հնարավոր չէ բանակցել, երբ ատրճանակը գլխիդ է, հնարավոր չէ բանակցել, երբ քեզ պարտադրում են մեկ օրակարգ․ «Բանակցություններին չպետք պարտադրված օրակարգ լինի, պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ: Ուղիղ բանակցություն Բաքվի հետ ինչպես եք պատկերացնում առանց որևէ միջնորդի: Ուզում ենք հարթակ, որը հետագայում կվերածվի միջազգային մեխանիզմի: Ադրբեջանը մերժում է որևէ երաշխավորի կամ միջազգային հարթակի հնարավորություն, սա նրանց համար ներքին հարց է»:






































