Monday, 13 07 2026
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է

Էրդողանի առաջարկը. հայկական կողմից պահանջվում է զգոնություն

Թուրքիան պատրաստ է Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն, երբ Ադրբեջանը ցանկանա: Ըստ Էրդողանի, որն ընտրվելուց հետո առաջին այցը կատարել է Բաքու, դա կլինի ազդակ ամբողջ աշխարհին, հատկապես Հայաստանին: Թե ինչ ազդակի մասին է խոսում Էրդողանն ու հատկապես ինչ նկատի ունի Հայաստանին ընդգծելով, որի վարչապետի ձեռքը սեղմում էր օրեր առաջ Անկարայում՝ իր երդմնակալության արարողության ընթացքում, պարզ չէ: Սակայն, Թուրքիայի քաղաքականոււթյունն այդ իմաստով վերջին տարիներին ցավալիորեն դրսևորվել է առավել քան պարզ և ազդակները ըստ էության տեղավորվում են թերևս այդ համատեքստում:

Ինչպես նկատեցի օրեր առաջ հրապարակված անդրադարձում, այն, որ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցը կատարում է Բաքու, վկայում է Թուրքիայի քաղաքականության մեջ կովկասյան ուղղության «գլխագրային» նշանակության մասին, և ամենևին ոչ լոկ ռեգիոնալ իմաստով, այլ նաև տարամետ ճյուղավորման, որ թույլ է տալիս Կովկասը դեպի կենտրոնասիական ռեգիոն, մերձավորարևելյան ուղղություն և անգամ դեպի Հյուսիսային Կովկաս: Շուշիում գլխավոր հյուպատոսության մասին նրա հայտարարությունն անկասկած ծրագրված էր դեռևս Անկարայից և իր մեջ պարունակում է հենց այն իմաստը, ինչը ենթադրում է Կովկասն իր նշանակությամբ ու ազդեցությամբ: Եվ այստեղ ցավոք սրտի կա նաև բավականին խորքային սիմվոլիկ իմաստ, ինչը էրդողանյան և ընդհանրապես թուրքական քաղաքականության համատեքստում իհարկե բավականին շոշափելի կիրառվող տարր է:

Շուշին կովկասյան ռեգիոնի հենակետային նշանակության քաղաքներից մեկն է, և նա, ով նստած  է Շուշիում, ըստ էության նստած է Կովկասի «հրամանատարական» կետում: Իհարկե սա բացարձակկ իմաստ ունեցող ռազմա-քաղաքական իրողություն չէ, սակայն ունի բավականին շոշափելի սիմվոլիկա, որն էլ Էրդողանը փորձում է կիրառել, ցույց տալով, որ ներկայումս ինքն է Կովկասի «հրամանատարական կետում»: Այստեղ է թերևս, որ նա խոսում է «հատկապես Հայաստանին» ուղղված ազդակի մասին, հաշվի առնելով այն, որ Հայաստանում մինչ այժմ կովկասյան հրամանատարության դիրքում պատկերացրել են Ռուսաստանը:

Էրդողանը Բաքվից հայտարարում է, որ հիմա ինքն է, ոչ Ռուսաստանը: Իրականություն է դա, թե ոչ, կամ ինչ մասով է խաղ, ինչ մասով՝ իրերի ռեալ դրություն, սա հարցի մի կողմն է, բայց նա հայտարարում է հենց այդ մասին և հատկանշական է նաև, որ անում է դա «գլխավոր հյուպատոսության» ձևաչափով, օրեր անց այն տեղեկությունից, որ Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Կապանում: Կասկածից վեր է, որ Էրդողանի հայտարարությունը ռազմավարական իմաստով պատասխան է Ռուսաստանին, որը սակայն հնչում է թուրքական դիվանագիտական քողարկվածությամբ, թեև բավականին թափանցիկ: Իհարկե հատկանշական է, որ Էրդողանը հայտարարում է՝ «եթե Ադրբեջանը ցանկանա», ինչը նշանակում է, որ Բաքուն կամ տեղյակ էլ չի եղել, որ Էրդողանն իր նոր ժամկետը փաստացի կսկսի ահա այդ ազդակով, կամ Բաքուն գոնե առայժմ այդքան էլ ոգևորված չէ այդ գաղափարով, լավ պատկերացնելով, որ դա ռուս-թուրքական ռազմավարական մրցակցության արտացոլում է, իսկ Ալիևը խնդիր ունի խուսափել այդպիսի մրցակցության սպպարեզ դառնալուց և անում է ամեն ինչ, Հայաստանն այդօրինակ մրցակցությունների ասպարեզ դարձնելու համար: Իհարկե հնարավոր է, որ Ալիևը առայժմ նաև կփորձի Էրդողանի պատրաստակամության վրա շահավետ սակարկություն ունենալ Պուտինի հետ՝ մինչ Թուրքիայի նախագահի առաջարկի հանդեպ ստույգ դիիրքորոշումը, ու չի բացառվում նաև, որ Էրդողանի հայտարարությունը այդ իմաստով օգնություն էր Ալիևին: Բոլոր դեպքերում, հայկական կողմից այն պահանջում է զգոնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում