Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ինչո՞ւ կադաստրի մակարդակի

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչու է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետականությունն իջեցնում կադաստրի մակարդակի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Հայաստանի հիմնադրման փաստաթղթերից են.

ա/ 1990թ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը,
բ/ 1991թ սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն,
գ/ 1991 թ. սեպտեմբերի 23-ի՝ Գերագույն խորհրդի որոշումը Անկախության հանրաքվեի կայացման մասին,
դ/ մեր երկրի միջպետական փաստաթղթերը,
ե/ 1992թ մարտի 2-ին ՄԱԿ-ին անդամակցելը,
զ/ երկկողմ դիվանագիտական փաստաթղթերը,
է/ բազմակողմ դիվանագիտական փաստաթղթերը,
ը/ միջազգային կոնվենցիաներին միանալը,
թ/ Երևանում տասնյակ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները…

Հայոց այբուբենի տառերը բավարար չեն, որպեսզի մինչև վերջ թվարկենք Հայաստանի Հանրապետության Անկախության և ինքնիշխանության, ճիշտ է՝ իջեցված նշաձողով, փաստաթղթերը:

Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը դիմում նման պրիմիտիվ բառապաշարի: Պատասխանը, իմ կարծիքով և ինձ համար շատ պարզ է և հստակ: Մեր աղետալի պարտությունից և Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելուց հետո նա փորձում է նոր պատմություն ստեղծել, նոր պատմագիտական նյութ մատուցել, որ իր իշխանությունը վերջապես կարողացել է պահել և ամրապնդել 29.800 քառ կմ տարածքով Հայաստան և դա ներկայացնել որպես մեծ ձեռքբերում:

Դաժան բան է պատմության մեջ մտնել որպես Հայաստանի ղեկավար, որի իշխանության ժամանակ կորցրել ենք Հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող 8000 քառ կմ տարածք, այդ թվում՝

ա/ տարածք ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքից,
բ/ տարածքներ նախկին ԼՂԻՄ-ից՝ Շուշին և Հադրութը, այստեղ հավասարապես պատասխանատու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը,
գ/ տարածքներ ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս, որոնք Արցախի մաս են հռչակվել՝ համաձայն 2006թ Սահմանադրության, ու այս կորստի մեջ նաև ու կրկին պատասխաանատու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կադաստրի տակ թաքնված պրիմիտիվ հնարքը պատիվ չի բերում որևէ պետության ղեկավարի:

Հ. Գ. Եթե պատմության այս մղձավանջային շրջափուլում մենք կարողանանք պահել 29,800 քառ կմ տարածքը, և եթե օրինակ, ռուսները Մեղրիի հովտում ադրբեջանցիների ձեռքով միջանցք չպոկեն, եթե կարողանանք դա թույլ չտալ, և եթե կարողանանք Արցախը պահել հայաբնակ և հայկական, ես դա կհամարեմ հաջողություն:

Կրկնեմ՝ պատմության այս շրջափուլի համար: Հետո, կտեսնենք, Աստված մեծ է, թեև Աստծո մեծությունը մեր շարունակական արկածախնդրությունների հետ, որի սկիզբը դրվել է 1998 թվականի ռազմապետական հանցավոր հեղաշրջումից հետո, կապ չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում