Saturday, 18 07 2026
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է

Փաշինյանի բացահայտումը

Դիլիջանում հանդիպելով վազքի՝ վարչապետի գավաթի խաղարկության մասնակից դպրոցականների հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց հարցերին: Այդ հարցերի թվում դպրոցականներին հետաքրքրել է եկեղեցի-պետություն հարաբերության հարցը, որի առնչությամբ վարչապետ Փաշինյանի պատասխանը ըստ էության հնարավոր է գնահատել բացահայտում: Խոսքն իհարկե ինչ որ գաղտնիքի կամ մութ պատմության բացահայտման մասին չէ, այլ ներկայումս քաղաքական իշխանության ու եկեղեցու ղեկավարության միջև տարաձայնությունների երկու հիմնական ուղղության կամ կետի բացահայտում՝ ֆինանսներ և քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եկեղեցին օրինակ ուզում է, որ իր կարիքների համար ներկրվող մի շարք ապրանքներ կառավարությունն ազատի հարկից և տուրքից՝ բարեգործական նպատակի անվան տակ: Փաշինյանն ասում է, որ այդ դեպքում իրենք առաջարկում են դրանց կիրառումն էլ չենթադրի վաճառք՝ օրինակ պարաֆինի և դրանից ստացվող մոմի պարագայում: Դրան եկեղեցին համաձայն չէ: Բայց, ըստ Փաշինյանի, համաձայն չէ նաև մոմի վաճառքը հարկելուն, թեկուզ կառավարությունն առաջարկում է հետո այդ հարկը ամբողջությամբ վերադարձնել եկեղեցուն:

Քաղաքական առումով, Փաշինյանը հայտարարել է, որ ավելի ազնիվ կլինի, եթե եկեղեցին պարզապես կուսակցություն ստեղծի և այդպես զբաղվի քաղաքականությամբ, որովհետև վտանգավոր է, եթե եկեղեցին որպես այդպիսին ներգրավվում է քաղաքականության մեջ: Քաղաքականության առնչությամբ վարչապետ Փաշինյանի դիտարկումը թերևս անքննելի է: Եթե եկեղեցին դառնում է ներքաղաքական կյանքի կողմ, ապա դա առաջին հերթին հարվածում է հենց իր հեղինակությանն ու վարկին, վերքաղաքական, վերկուսակցական առաքելությանը, որ ունի այդ կարևոր կառույցը: Մյուս կողմից, գուցե ազնիվ, բայց անհեթեթ կլինի, եթե եկեղեցին դառնա կուսակցության հիմնադիր ու զբաղվի քաղաքականությամբ այդպես, որովհետև դա էլ գործնականում կնշանակի ՀԱԵ ինստիտուցիոնալ և աեհամակարգային առաքելության նշաձողի մեղմ ասած իջեցում:

Այդպիսով, Հայ Առաքելական եկեղեցին պետք է գտնի ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու ճիշտ ձևը, այլ քաղաքականությամբ չզբաղվելու, և միևնույն ժամանակ այդ քաղաքականության վրա վերքաղաքական, բարձր արժեհամակարգային ազդեցություն ձևավորելու և այդ կերպ քաղաքական բոլոր դերակատարների համար որոշակի արժեքային նշաձողեր սահմանելու ձևը: Այդ խնդիրը Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը չի գտել, ու դժվար է ասել՝ ուզու՞մ է գտնել, թե ոչ: Որովհետև անկասկած է, որ նախորդ տասնամյակներում եկեղեցին գտել է, կամ եկեղեցու համար գտել են կառավարող տնտեսա-քաղաքական համակարգի շրջանակում տեղավորվելու արդյունավետ ձևը, այդ թվում թե ֆինանսա-տնտեսական, թե քաղաքական առումներով: 2018-ից հետո այդ ձևը գոյություն չունի, տարբեր սուբյետիվ ու օբյեկտիվ պատճառներով, ու փաստացի գոյություն չունի եկեղեցի-պետություն հարաբերության որևէ ձև: Պետությունը՝ տվյալ դեպքում քաղաքական իշխանությունը, գործնականում ինքը չունի նոր իրավիճակում նոր ձևերի մասին համակարգային պատկերացում և անգամ ներուժ, և այլ պատկերացում ու ցանկություն չունի նաև եկեղեցին, ինչը ստիպում է անընդհատ հայացք նետել հին ձևերին, և այն սուբյեկտներին, որոնք մշակել ու տիրապետում էին այդ ձևերը: Եվ այդ հայացքներնն էլ բնակաբար վերածվում են եկեղեցու քաղաքական հայացքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում