Saturday, 18 07 2026
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Համազգային ուրախությունն ու Համահայկական «վա բանկը»

Գրեթե ամբողջ Հայաստանը այս օրերին ապրում էր ֆուտբոլով, խոսում ֆուտբոլի մասին, քննարկում, գնահատում, վերլուծում, հիանում և հպարտանում Հայաստանի հավաքականի տպավորիչ ու փայլուն հաղթանակով: Առկա մթնոլորտը իսկապես հիշեցնում էր համազգային միասնականության մի մանրակերտ, որի առանցքը տվյալ պարագայում ֆուտբոլն էր:

Իսկ ինչ էր տեղի ունեցել:

Տեղի էր ունեցել այն, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները փոքր հրաշքի պես մի բան էին արել` նրանք, չլինելով հանդիպման ֆավորիտ, կարողացել էին իրենց խաղով, իրենց աշխատանքով, նվիրվածության և կամքի շնորհիվ հաղթել ֆավորիտ համարվող Սլովակիայի հավաքականին, որի հնարավորությունները պատկերացնելու համար բավական է հիշել, որ սլովակները նախորդ տարի աշխարհի առաջնությանը խմբային մրցաշարից դուրս թողեցին այն ժամանակ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականին: Բայց Հայաստանի հավաքականը, որ նախորդ տարի հաղթել էր Սլովակիային Երևանում, կարողացավ այս անգամ է՛լ ավելի տպավորիչ հաղթանակ տանել Սլովակիայում` ապացուցելով, որ բանը հաջողակությունը կամ բախտը, կամ էլ պատահականությունը չէ, այլ աշխատանքը, համառությունը, նվիրվածությունը, որոնք բերում են լիովին արդարացի արդյունքի:

Եվ իրականում հենց այդ արդարացիությունը, այդ արդարությունն էր ֆուտբոլային տոնի առանցքը, որ ապրում էր հայ երկրպագուն և նույնիսկ ոչ երկրպագուն, այսինքն` մարդիկ, որոնք ֆուտբոլ չեն էլ նայում սովորաբար: Բայց թե՛ նրանք, թե՛ մոլի ֆուտբոլասերները, թե՛ մինչև այդ Հայաստանի հավաքականի խաղի խիստ քննադատները, թե՛ աջերը, թե՛ ձախերը ապրում էին հաղթանակով և համախմբվել էին այդ ուրախության, դրա պատճառած բերկրանքի շուրջ: Եվ դա արդարության բերկրանքն էր, աշխատանքի բերկրանքը, կամքի, նվիրվածության և համառության, անսպասելին իրական դարձնելու, անհնարինը հնարավոր դարձնելու բերկրանքը: Ահա դա է ազգային միասնության իրական, առարկայական, կենսունակ մոդելը, ոչ թե միասնականության և համախմբվածության մասին տարատեսակ կենացներն ու ելույթները կամ շուրջպարերը:

Այլ կերպ ասած` ի դեմս ֆուտբոլային այդ իրադարձության, մենք փաստացի ստանում ենք ազգային համախմբման և միասնականության բանաձևի բաղադրիչները` աշխատանք, նվիրում, կամք և արդարություն: Կկարողանանք մենք ապահովել այդ բաղադրիչները մեր կյանքի որևէ բնագավառում, ուրեմն կկարողանանք համախմբել, իրապես համախմբել հայկական ներուժը, համազգային էներգիան և հասնել իսկապես տպավորիչ արդյունքների: Չենք կարողանա, ուրեմն ինչքան էլ ամպագոռգոռ բառեր հնչեցնենք և ելույթներ ունենանք, միևնույն է, ազգային ներուժը մնալու է չիրացված, մսխվելու է ժամանակի և տարածության մեջ:

Եվ այս իմաստով հատկանշական է նաև, որ երեկ Հայաստանում բացվել է նաև Համահայկական բանկը, որն իբր պետք է ֆինանսներ ներգրավի համայն աշխարհից, Հայաստանում զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար: Ու երևի խորհրդանշական է, որ բանկը բացվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակից անմիջապես հետո, երբ տրամադրությունները դեռ շատ թարմ էին, և երբ արդիական է ազգային միասնության կամ այսպես ասած` համահայկականության բանաձևի բաղադրիչները, որ մեզ մատուցեց ֆուտբոլային հաղթանակը. համահայկական ուժը չի լինելու անվանումների կամ խորագրերի մեջ, այլ լինելու է Հայաստանում դրսևորվող աշխատանքի, նվիրումի, կամքի և արդարության մեջ: Դրանից ավելի համահայկական բան լինել չի կարող, ու դրանից պակաս էլ համահայկական բան լինել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում