Monday, 13 07 2026
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի երախտավորներին

Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պարարվեստի երախտավորներին մասնագիտական տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ և նշել. «Ոլորտում հսկայական աշխատանք է արվում, և յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործվի այդ աշխատանքը գնահատելու համար»: Նախարարն ընդգծել է՝ շատ կարևոր է ոգևորել մարդկանց, քանի որ նոր վերելքներն ու հաջողությունները ծնվում են ոգևորությունից և ըստ արժանվույն գնահատվելուց:

«Ձեր գործի ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է։ Պետության վերաբերմունքը ևս կարևոր է՝ ընդգծելու կատարվող գնահատելի աշխատանքը և ձեր ջանքն ու ներդրումը ոլորտի զարգացման մեջ: Վստահ եմ՝ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ նախարարն անդրադարձել է պարի դերին հատկապես երեխաների կյանքում, քանի որ այն մանուկ հասակից կրթում է թե՛ մարմինը, թե՛ հոգին: Նա կոչ է արել հանդես գալ տարաբնույթ ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կմեծացնեն երեխաների սերն ու հետաքրքրությունը պարի հանդեպ: Նախարար Ժաննա Անդրեասյանը պարարվեստի ներկայացուցիչներին մաղթել է նորանոր ստեղծագործական նվաճումներ, որոնք կընդլայնեն պարարվեստի սահմանները և այն ավելի ընկալելի կդարձնեն:

Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով. «Պարը ամենախորհրդավոր, ամենագեղեցիկ, ամենաանմեկնելի արվեստն է բոլոր արվեստների մեջ»:

Պարի միջազգային օրը նշվում է ապրիլի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում