Saturday, 11 07 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման

Իսրայելը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, որպեսզի թույլ չտա Իրանին զանգվածային ոչնչացման զենք ձեռք  բերել. Ցինկեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը։

-Պարոն Ցինկեր, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ վատթարացել են։ Կարելի է ասել՝ Թեհրանի դժգոհության վերջին ակտը Իսրայելում Բաքվի դեսպանատան բացումն էր, ինչպես նաև Բայրամովի լռության պայմաններում Իրանի դեմ համատեղ առճակատման մասին Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, Ադրբեջանը կգնա» Իրանի դեմ, իր տարածքները կտրամադրի՞ Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար։

-Իսկապես վերջին շրջանում  Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն կարող բարեկամական  համարվել։ Դրանք վատթարացան հատկապես Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումից հետո։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվից բացատրություններ է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների առնչությամբ, որի նպատակը, ինչպես ինքն է պնդում, «միասնական հակաիրանական ճակատ» ստեղծելն է։

Դժվար է ասել, թե ապագայում ինչպես կզարգանան երկու հարևան շիա երկրների հարաբերությունները։ Ճիշտ է, Իսրայելում Ադրբեջանի վերջերս նշանակված դեսպան Մուխթար Մամեդովը շտապել է բոլորին վստահեցնել, որ Իսրայելի պաշտպանության բանակին (Ցախալու) կարգելվի օգտագործել Ադրբեջանը  որպես լիցքավորման բազա Իրանի վրա հարձակման ժամանակ։

-Մամուլում հայտնվեց Լապշինի այն հրապարակումը, որ Ադրբեջանի ԱԳՆ կայքում նշված հասցեում դեսպանատուն չկա։ Տեղեկություն ունե՞ք, արդյոք իսրայելական ԶԼՄ-ներում լուսանկարներ  հայտնվե՞լ են։

-Որքան  ես եմ տեղյակ, Ադրբեջանի դեսպանատունը տեղակայվելու է Թել Ավիվի ամբարտակի  հատվածում։ Այժմ այդ տարածքը վերանորոգվում է՝ ապագայում այնտեղ դեսպանատուն տեղակայման համար։ Իսկ իսրայելական լրատվամիջոցներն  այլ անելիքներ ունեն, երկրում շատ ավելի արդիական իրադարձություններ կան, քան Ադրբեջանի դեսպանատան լուսանկարները։

-Կարո՞ղ է Ադրբեջանն օգտվել իրավիճակից և չստանալով թուլացած Ռուսաստանի բավարար աջակցությունը, Հայաստանի և Ղարաբաղի դեմ նոր ռազմական գործողությունների համար հենվել Իսրայելի վրա։

-Դա կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք «աջակցություն» և «հենվել» բառերն օգտագործելով: Իսրայելը երբեք ուղղակիորեն չի մասնակցում արտաքին պատերազմներին, բայց լինելով զենքի խոշոր արտահանողներից մեկը՝ տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին է մատակարարում ռազմական արտադրանքի տարբեր տեսակներ։

Հնդկական զինտեխնիկայի գնման պայմանագիր կնքելով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմում Հնդկաստանի «աջակցության վրա՞ է հենվում»։

Խոսելով Հարավային Կովկասում Իսրայելի նպատակների մասին՝ հարկ է նշել հետևյալը. Իսրայելը ոչ մի բանի առաջ չի կանգնի՝ Իրանին թույլ չտալու զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերել, որն ուղղակիորեն կսպառնա հրեական պետությանը։ Բացի այդ, եթե Իրանը միջուկային զսպող միջոց ձեռք բերի, Իսլամական Հանրապետության իշխանությունները միայն կուժեղացնեն իրենց ակտիվությունը՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Հեզբոլլահը» և «Համասը»։

– Իսրայելի և ԱՄՆ-ի միջև կա՞ տարաձայնություն Իրանին հարվածելու հարցում։ Կարո՞ղ է Նեթանյահուն ինքնուրույն գնալ դրան, միգուցե՝ լուծելու ներքին հարցերը, որոնք այժմ կան երկրում։

-Իրանի վրա հարձակումը Իսրայելում չի կարող դիտարկվել որպես ներքաղաքական խնդիրների լուծման համար սանձազերծված «փոքր հաղթական պատերազմի» տարբերակ։ Ուստի առաջնային խնդիրն է դաշնակիցների և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ միասին հակազդել միջուկային ծրագրի զարգացման Թեհրանի ծրագրերին։

2023 թվականի մարտին Վաշինգտոնում կայացած ամերիկա-իսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի հանդիպումից հետո կողմերը խոստացան ուժեղացնել միջոցառումների համակարգումը, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ստանալ և հետագայում զսպել Իրանի թշնամական գործողությունները տարածաշրջանում: Իսկ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերահաստատեց նախագահ Բայդենի անվերապահ նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը, ինչպես արտահայտված է ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երուսաղեմի համատեղ հռչակագրում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում