Saturday, 18 07 2026
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար

Սահմանին սահմանապահ զորքերի տեղակայումը միանշանակ սխալ որոշում է. նրանք սահմանի պաշտպանության ֆունկցիա չունեն

ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: «Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»,-ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այս պայմաններում ես վստահաբար կարող եմ ասել, որ դա սխալ որոշում է: Մարդկանց թվում է, թե եթե սահմանապահ զորքի անունը զորք է, զինվորն էլ զինվոր է, սպան էլ ինչ-որ մի շարքային ասենք, մոտոհրաձգային գնդի սպայի կարգավիճակում է, ապա սխալվում են: Իրականում նրանց տարբերությունը շատ լուրջ է: Սահմանապահ զորքերի ֆունկցիաներն ու խնդիրները լրիվ ուրիշ են, քան բանակինը: Սահմանապահ զորքերն իրականացնում են սահմանի հսկողություն, բայց ոչ երբեք սահմանի պաշտպանություն: Իրենց գործը սահմանը հսկելն է: Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, շփման գծում մենք ունենք պատերազմական դրություն: Այս պայմաններում մենք պետք է իրականացնենք սահմանի պաշտպանություն, ոչ թե հսկողություն: Սահմանապահ զորքերը սահմանի լիարժեք պաշտպանության համար բավական անձնակազմ, կրթություն ու տեխնիկական միջոցներ չունեն: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, սահմանապահ զորքերը, ըստ էության, մեր պարեկային ծառայությունն է, ուղղակի երկրի սահմանին՝ համապատասխան առանձնահատկություններով: Դա նույնն է, որ պարեկին տանենք, ասենք՝ դե նա էլ է սպա, նա էլ է լեյտենանտ, նա էլ է շարքային: Հիշո՞ւմ եք, որ մի ժամանակ ներքին զորքերին էին տանում սահման, ու դա էլ էր սխալ, դա իրենց խնդիրը չէր: Եթե իշխանությունը կարծում էր, որ ներքին զորքերի խնդիր չկա երկրի ներսում, ապա թող ներքին զորքերի համապատասխան անձնակազմը վերակազմավորեր»,-ասաց նա:

Մհեր Հակոբյանն ընդգծեց, որ սա այն քիչ բաներից է, որ ինքը միանշանակ կարող է ասել, որ սխալ է: «Ներկա զինվածությամբ և պատրաստությամբ սահմանապահ զորքերը իրավիճակի պատշաճ հսկողություն սահմանը պաշտպանելու իմաստով ուղղակի ի վիճակի չեն, որովհետև իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ ու վարպետություն:

Այստեղ հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ է տարբերվում սահմանապահ զորքը բանակային սովորական ստորաբաժանումից: Ոչ մի բանով. այն պահին, երբ մենք սահմանապահ զորքին տվեցինք այն ամեն ինչը, ինչ ունի ՊՆ-ի զորքը, իսկ մենք դա պարտավոր ենք տալու, որ սահմանը պատշաճ պաշտպանված լինի, այդ պահից նա դադարում է լինել սահմանապահ զորք, դառնում է ՊՆ սովորական զորամաս: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ համար է, ընդհանրապես, այս փոփոխությունը, եթե անունը դնում ենք ԱԱԾ սահմանապահ զորքեր, բայց փաստացի իր կարգավիճակով նա ՊՆ-ի ստորաբաժանում է: Աշխարհում սահմանապահ զորքերը սահմանի հսկողություն են իրականացնում այն երկրների սահմաններին, որտեղ չկա կոնֆլիկտ: Այդ դեպքում նրանք հսկում են մաքսանենգություն, սահմանի ապօրինի հատում, ապօրինի միգրացիա, մարդկանց թրաֆիքինգ, նման խնդիրներ իրականացնելու համար: Բայց երբ քո դիմաց կանգնած է թշնամու լիարժեք մոտոհրաձգային բրիգադ, զրահատանկային զորք, հրետանի և օդուժ, դու թեթև զինված սահմանապահ զորքերով ի՞նչ ես անելու: Սահմանապահ զորքերի ամենածանր զինվածությունը զրահամեքենաներն են: Սահմանապահ զորքը հրետանային միջոց չունի, կապի միջոց չունի, օդուժ չունի: Այն մի քիչ է ավելի շատ զինված քան պարեկները: Նրանց տանում ես ադրբեջանցու դեմ որ ի՞նչ: Այստեղ երկու տարբերակ կա. կամ իրենք թույլ են լինելու, պատշաճ չեն հսկելու, կամ եթե զինելու ենք, նրանք դառնալու են սովորական ՊՆ-ի ստորաբաժանում»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը:

Ռազմական փորձագետը նկատեց, որ այստեղ ակնհայտորեն կա քաղաքական բաղադրիչ. «Իշխանությունն առաջ է մղում, որպեսզի ցույց տա, որ մենք խաղաղության օրակարգին հավատարիմ ենք, պաշտպանության զորք չունենք: Բայց իրականում թշնամին եթե կրակեց, սահմանապահ զորքի զինվորին է սպանելու, դիվերսիայով առաջ է գալու:

Ենթադրում եմ, որ սահմանապահ զորքերը լինելու են պայմանագրային, այսինքն 18-20 տարեկան երիտասարդներին չեն տանելու բանակ, բայց ի՞նչ տարբերություն, եթե թշնամին կրակեց, գալու է: Սա սահմանապահ զորքերի ֆունկցիաները ճիշտ չգնահատելու, չհասկանալու արդյունք է: Կտեսնեք, որ սա իրեն չի արդարացնելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում