Եթե ռուս խաղաղապահները միջանցք չեն կարողանում բացել, պետք է բացառեն շոկային իրավիճակները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանը պատրաստ չէ որևէ կերպ հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ. «Նույնիսկ մարդասիրական հարցում ՌԴ-ն չի ցանկանում Ադրբեջանի հետ խնդիր ունենալ: ՌԴ-ն չի ցանկանում սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ, անկարողության և ցանկության բացակայություն է: Մոսկվան չունի կարողություն և ցանկություն զսպել Բաքվին»:










































