Friday, 24 07 2026
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Հայաստանը պետք է ՌԴ-ին բացատրի՝ Հռոմի ստատուտի վավերացումը  ոչ թե ընդդեմ Պուտինի է, այլ Ալիևի. չի բացառվում՝ մեր վրա ճնշումներ լինեն

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել արգելել Միջազգային քրեական դատարանը  Ռուսաստանում և  պատասխանատվության  ենթարկել այդ դատարանի հետ «աջակցության և համագործակցության   համար»։

ՌԴ Պետդումայի խոսնակը նաև կարծում է, որ անհրաժեշտ է «բարեկամական երկրների» հետ պայմանագրեր կնքել «ՄՔԴ-ին համագործակցությունից և օգնությունից փոխադարձ մերժման մասին»։ Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանը նշանակում է, որ նա կարող է ձերբակալվել աշխարհի ավելի քան հարյուր երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը: Վոլոդինը ՄՔԴ-ն և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անվանել է «խամաճիկ ինստիտուտներ, որոնք օգտագործվում են Վաշինգտոնի կողմից իր շահերը սպասարկելու համար»:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս փուլում հնարավոր է Հայաստանի վրա ճնշումներ լինեն.«Եվ այդ ճնշումներին մասնակից է լինելու նաև հինգերորդ  շարասյունն  ու վեցերորդ պալատը, որը սպասարկելու է  Ռուսաստանի շահն ընդդեմ Հայաստանի շահերի։Սակայն դա Հայաստանին չպետք է շեղի իր օրակարգից, որովհետև անդամակցելով այդ դատարանին ու ճանաչելով այդ դատարանի իրավասությունը, Հայաստանն  ունի սեփական  պատճառները, թե ինչու պետք է այդ քայլին դիմի։Խոսքը վերաբերում է Ադրբեջանի ռազմական, մարդկության դեպ գործած հանցագործություններին, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։Եվ դա կապ չունի նրա հետ, թե Պուտինն ինչ է արել կամ Պուտինին ինչ են արել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ էական չեն նաև Վոլոդինի հայտարարությունները, Հայաստանը պետք է շարժվի իր օրակարգով։

Ինչ վերաբերում է Հայաստանում Պուտինին ձերբակալելու հավանականությանը, մեր զրուցակիցն ասաց.«Ես կարծում եմ՝ դա մի թեմա է, որը մի քիչ շատ է սպեկուլյացիաների ենթարկվում։ Ի վերջո այնպես չէ, որ Պուտինի աչքերն ուռել էին Հայաստան գալու համար և դա խոչընդոտ է դառնում, որ նա գա Հայաստան, Հայաստանն էլ մտածի՝ նրան ձերբակալի՞, թե՞ ոչ։ Վերջիվերջո եթե գործը հասնի նրան, որ պետք է գա, կարող են ներքին խողովակներով բացատրել, որ այդ այցը պարզապես ցանկալի չէ և վերջանա գնա։ Այնպես որ թող մատի փաթաթան չսարքեն, մենք ավելի կարևոր գործ ունենք»։

Դիտարկմանը, արդյոք հնարավոր է Հայաստանը ևս համալրի Վոլոդինի մատնանշած բարեկամ երկրների ցանկը, ում առաջարկ կարվի նման պայմանագիր ստորագրել, Մեհրաբյանը պատասխանեց.«Պատասխանը պետք է լինի երկու բառից՝ ռադներդ քաշեք, ուրիշ ասելիք չկա այստեղ։Մենք այդ հարցում ձեզ հետ համագործակցելու որևէ հարց ու թեմա չունենք»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Վոլոդինի առաջարկը պայմանավորված է Հայաստանի Սահմանադրական դատարանի օրերս կայացրած որոշմամբ, որի համաձայն Հռոմի ստատուտը  ՀՀ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել.«Բայց մենք մեր պատասխանն ունենք։ Մենք Ադրբեջանի հետ հարցեր ունենք, ոչ թե Պուտինի։ Մեզ համար դա անհրաժեշտ էր  բանդիտական, էթնոկրատ  պետության հետ խնդիրները լուծելու համար։ Հայաստանը չի կարող «ընդառաջել»  այդպիսի խնդրանքների, որովհետև դա իր ազգային ու կենսական շահերի դեմ է։ Եթե ռուսները Հորադիզով Արցախը հետ կբերեն, այն ժամանակ Հայաստանում մտածելու առիթ   կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը չի բացառում, որ Հայաստանի վրա ճնշումներ լինեն.«Չի բացառվում, որ նման հայտարարության առիթը հենց Հայաստանն է։ Նրանց մոր փորից ծնված մաղձը Հայաստան պետության վերացումն է, որը չի հաջողվի։ Իրենք են թուրքերին մեջտեղ բերել։ Բացի այդ՝ ի վերջո Ռուսաստանը պետք է հրաժարվի մոնղոլ-թաթարական ավանդույթից, հարգի իրավունքն ու օրենքը։ Մոսկվան  չպետք է դիմի բարեկամներին, հանցագործություն  է կատարել, պետք է պատասխան տա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում