Friday, 03 05 2024
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ

Հայաստանն աշխատանք է կատարում Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը ապարգելափակելու վերաբերյալ որոշումը  ՄԱԿ ԱԽ շրջանակում բարձրացնելու համար, Երևանում հայտարարել է Միջազգային իրավական ատյաններում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա նշել է, որ դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, բայց Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այն, այլ նաև փորձում է նենգափոխել ամեն կերպ:

Միաժամանակ, Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ ՄԱԿ ԱԽ-ում եղել են դատարանի չկատարվող որոշումների քննարկումներ, սակայն դրանք միշտ չէ, որ արդյունավետ են, մասնավորապես, եղել են վետոյի դեպքեր, երբ հարցերը վերաբերել են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ որևէ երկրի: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը ակնարկում է, որ մԱԿ ԱԽ-ում հարցը քննարկման և նպաստավոր արդյունքի շանս կարող է ունենալ այն դեպքում, երբ կհամապատասխանի առնվազն հինգ մշտական անդամ երկրների քաղաքական հետաքրքրություններին, պատկերացումներին ու շահերին, այլապես նրանցից որևէ մեկը անկասկած կփորձի որևէ կերպ խոչընդոտել Ադրբեջանին որոշում պարտադրելու վերաբերյալ քայլերի:

Հետևաբար, Եղիշե Կիրակոսյանի խոսքի համատեքստը պարզ է դարձնում այն, ինչի մասին ինքս խոսել եմ բազմիցս, և ոչ միայն Հաագայի դատարանի վճռի առնչությամբ, այլ ընդհանրապես՝ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի  համար կարևոր որևէ հարց քննարկելու. ՄԱԿ ԱԽ-ն Հայաստանի իրավական ատյան չէ, այն աշխարհաքաղաքական շահերի մի կլոր սեղան է, որտեղ որոշումները կայացվում են ըստ քաղաքական անհրաժեշտություններին, իսկ իրավական հանգամանքները «հարմարեցվում» են դրանց: Այսօր ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները միմյանց դեմ փաստացի պատերազմի մեջ են: Նրանցից օրինակ առնվազն երկուսը՝ ԱՄՆ ու Բրիտանիան, մյուս երկուսին՝ Ռուսաստանին ու Չինաստանին բացահայտորեն հռչակում են սպառնալիք և մարտահրավեր: Ըստ այդմ, եթե Հայաստանը որևէ հարց է տանում ՄԱԿ ԱԽ, վերաբերի դա Լաչինի միջանցքին, թե այլ խնդրի, կրի Հաագայի դատարանի, թե այլ կնիք, պարտավոր է հաշվի առնել այդ «ներքին» հանգամանքները և ըստ այդմ բավականին երկար նախապատրաստական աշխատանք կատարի՝ մինչ հարցը ԱԽ դահլիճ հասցնելը: Որևէ հարց այնտեղ տանելուց առաջ պետք է ունենալ շատ թե քիչ համոզվածություն, որ կան դրական որոշման գալու էական շանսեր: Իսկ, եթե չկա այդպիսի համոզվածություն, այդպիսի հնարավորության ցուցիչ մթնոլորտ, ապա պետք է շատ լուրջ մտորում լինի, թե արժե՞ տանել որևէ հարց, որն այնտեղ մատնվելով անհաջողության, կարող է ինքնաբերաբար դառնալ Ադրբեջանի հաջողություն:

Այդ տեսանկյունից, Հաագայի դատարանի վճռի հարցը կլինի հենց այդ կատեգորիայից: Հայաստանը պետք է այդ հարցը ՄԱԿ ԱԽ առաջ բարձրացնի միայն համոզված լինելուց հետո, որ հարցը չի մերժվելու և կայացվելու է Ադրբեջանին պարտադրող որոշում, որից արդեն Բաքուն չի կարող խուսանավել: Հակառակ դեպքում, Հայաստանում կարող է ծավալվել նոր բուռն քննարկում, թե այդ ով էր, որ արգելակեց մեզ համար ցանկալի որոշումը, կարող է այդ ինչ որ մեկը կամ գուցե բոլորին հայտնի մեկը դառնա համայն հայության քննադատության թիրախ, դրա վրա կարող են շատ քաղաքական շրջանակներ հավաքել հերթական միավորները, բայց խնդիրը Հայաստանի հանրապետության ու Արցախի համար ոչ միայն չի փոխվի, այլ կծանրանա ավելի: Հետևաբար, այստեղ պահանջվում է համաչափ և հետևողական աշխատանք ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ, աշխատանք ոչ միայն և ոչ այնքան իրավական, որքան դիվանագիտական-քաղաքական տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում