Tuesday, 30 04 2024
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ փախչողներն են հենց փախստական. ՄԱԿ-ի ձևակերպումներով Ադրբեջանը չունի փախստական  

Իրեն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ հռչակած Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել, որում կրկնել է Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ապահովել ադրբեջանցիների անվտանգ վերադարձը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», – նշել է Ալեքբերլին: Նա նաև ասել է, որ մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը հայրենի օջախներ ապահովելու համար։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինը ստեղծված իրավիճակի համար. «Իրենց գալուն պես մենք ինչ-որ հույսեր ենք փայփայել, որ իրենք փախստականների հարցը կբարձրացնեն, որ Հայաստանում կստեղծեն փախստականներ բառը կրող որևէ պետական օղակ, որը կզբաղվի փախստականների իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական հարցերով: Բայց արհամարհվել ենք:

Իլհամ Ալիևը իր 2008 թվականին պատրաստած երեք փաթեթներից երկուսն իրողություն է դարձրել և հիմա հանձն է առել երրորդ  փաթեթն իրողություն դարձնելու գործը: 2008-ին ինքը պատրաստեց մի փաթեթ այն մասին, որ Հայաստանն օկուպանտ է, և քանի որ  Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին ի հեճուկս 1993 թվականի ՄԱԿ-ի 4 բանաձևերի, Իլհամ Ալիևը կարողացավ այդ փաթեթի մեջ ձևակերպել մոտեցումներ, որ Հայաստանն օկուպանտ է:

Երկրորդ փաթեթն այն մասին էր, որ Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ճանապարհով իր օկուպացված տարածքները հետ վերցնել: Դա էլ է արդեն արել: Երրորդ փաթեթն այն մասին, որ օկուպացված տարածքներում Հայաստանը մեծ վնասներ է հասցրել իր ռեսուրսներին, բնապահպանությանը և դրա փոխհատուցումն է ուզելու և ադրբեջանցի փախստականների վերադարձը:

Այսինքն այն, ինչը մենք պետք է անեինք 1994 թվականի մայիսի կեսերից, չգնայինք հրադադարի, այլ գնայինք խաղաղության պայմանագրի և հետո մեր փախստականների խնդիրները լուծեինք, հիմա դա անում է Ալիևը արդեն իր տեսակետից»:

Հիմա էլ, ըստ Մարիամ Ավագյանի, Ադրբեջանը արհեստականորեն ձևավորել է Հայաստանի տարածքից իբրև փախստական ադրբեջանցիների համայնք և դեմ է տալիս, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթ, որի դեմ մենք նորից շատ վատ ենք աշխատում:

«Եկեք հիշենք, որ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության գլուխ էր, Ալիևն ուներ Շուշիի ադրբեջանական համայնքի գաղափարը: Նաև «Արևմտյան Ադրբեջան» գաղափարն  էլ նոր չի, արդեն 2011-2012 թվականներից կային պատվիրված գիտական հոդվածներ, որ կա արևմտյան Ադրբեջան:

Եթե դուք անդրադառնաք ՄԱԿ-ի ձևակերպումներին, կտեսնեք, որ Ադրբեջանը բացարձակ փախստական չունի: Ադրբեջանը ՄԱԿ-ում գրանցել է 600 հազար փախստականի խնդիր, իսկ հայկական կողմը ոչինչ: Ինչո՞ը Ադրբեջանի փախստական չունի ոչ Հայաստանից, ոչ ԼՂԻՄ-ից, ոչ էլ ազատագրված տարածքներից: Վերջերս Haqqin.az-ը երկու լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները բեռնատար մեքենաների շարասյունով դուրս գալիս Հայաստանից: Այնտեղ որևէ բռնաբարված երեխա ես չտեսա, որևէ ծեծված տղամարդ չտեսա, որևէ մորթազերծ արված ադրբեջանցու ես չտեսա: Մարդիկ հանգիստ իրենց բեռներով, կերած-խմած, առանց վախենալու տեղափոխվում են: Պատկերացնում եք, չէ« Կիրովաբադում ողջ-ողջ թաղված ծեր հայերից հետո, մորթազերծ արված աղջկանից հետո, Անդրանիկ անունով տղա երեխային բռնաբարելուց հետո, 1988-ի վերջին ոչ մի ադրբեջանցի չի մորթվում, չի բռնաբարվում, որևէ երեխա չի սպանվում, մորթազերծ չի արվում, ոչ էլ էլեկտրական հոսանքի վրա խորովվում:

Ադրբեջանցիները Հայաստանից կամավոր են գնացել, ավելին, երկրաշարժի գոտուց տեղափոխվածների համար 110 մլն դոլար հայաստանի իշխանությունը սեփական բյուջեից փոխհատուցում է տվել: Ոչ մի ադրբեջանցի Հայաստանից չի գնացել բնակարանը չփոխելով: Այսինքն որևէ մեկը դատարկ չի հասել Բաքու կամ Գանձակ, բոլորը գիտեին, որ այնտեղ արդեն տուն ունեն: Եվ ճիշտ հակառակ պատկերն էր հայկական կողմի համար: Այսինքն՝ եթե մարդը հնարավորություն ուներ Հայաստանում մնալու, բայց կամավոր տեղափոխվել է, գույքն էլ տարել է, նա փախստական չի կարող կոչվել, նա տեղափոխված է: Իսկ Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ փախչողներն են հենց փախստական»,-ընդգծեց Մարիամ Ավագյանը:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում