Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 11-ին ժամը 02:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է պահակակետ։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:45-ին:
Այրվել է պահակակետը (մոտ 15 քմ)․ ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։