Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

Նույնիսկ եթե ՀՀ-ն ցանկանա, Իսրայելն այդ ԱԹՍ-ները մեզ չի վաճառի. ի՞նչ վտանգներ կան ադրբեջանա-իսրայելական նոր գործարքից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Պարոն Չերնամորյան, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտոնյաները և Aeronautics իսրայելական ընկերությունը քննարկում են մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն ընդարձակելու հնարավորությունը: Ի՞նչ է ենթադրում այս համագործակցությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։

-Ինչպես գիտեք՝ 2000-ական թվականներից Իսրայելն ու Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ են զբաղվում։  Նախկինում վերը նշված կազմակերպությունը  կոչվում էր «Aeronautics defense systems», նրանք  նաև Orbiter տեսակի հետախուզական թռչող սարքեր էին արտարդում։ Թե այս տարիների ընթացքում ինչքան են արտադրել նման հետախուզական անօդաչու թռչող սարքեր, մենք իհարկե չենք կարող ասել, սակայն հիմնականում խոսք էր գնում Orbiter 1K տեսակի  հետախուզական, ծավալներով փոքր անօդաչու թռչող սարքի մասին։ Հետագայում «Aeronautics defense systems»-ը փորձել էր վաճառել ԱԹՍ-ների մի խմբաքանակ՝ փոխելով դրանք կամիկաձեների, այսինքն՝  ավելացրել էին մոտ 2 կգ քաշ ունեցող մարտագլխիկ։ Իսրայելում  նստած երկու օպերատոր հրաժարվել էին դրանք ցուցադրել և Իսրայելից կառավարելով հարվածել հայկական դիրքերի վրա։ Նրանց ղեկավարներն էին դա արել, ինչի արդյունքում ծագեց մեծ սկանդալ և ինչպես հիշում եք այս կազմակերպությանը նույնիսկ դատի տվեցին: Սկանդալից հետո այդ կազմակերպությանը սնանկ ճանաչեցին, այնուհետև  այն վերականգնեցին, որից հետո այն վերանվանվեց «Aeronautics», նորից նույն անունով՝ առանց «defense systems»-ի։ Այնուամենայնիվ  անօդաչու թռչող սարքերի պայմանագիրն, ի վերջո, կատարվեց,Ադրբեջանին տրվեց մարտագլխիկներով Orbiter 1K տեսակի հարվածային ԱԹՍ-ները։ Իմ կարծիքով՝ այժմ խոսք է գնալու հարվածային ԱԹՍ-ների համագործակցության խորացման մասին, որովհետև հետախուզական արդեն իսկ արտադրում են։ Եթե հենց այս «Aeronautics»-ն է, այն ունի չորս տեսակի Orbiter-ներ՝ Orbiter մեկ, երկու, երեք չորս, չորրորդն ամեաառաջադեմ ԱԹՍ-ն է, իր հնարավորություններով շատ ավելի կատարելագործված։ Այսօր «Aeronautics»-ը բացի հետախուզականից, մարտագլխիկներ ունեցող նման խոշոր պատվերներ չունի, գուցե խոսքը հենց հարվածային ԱԹՍ-ների մասին է։ Այսինքն՝ ընդլայնելով եղած հնարավորությունները, կոմպոնենտներ փոխանցելով հնարավոր լինի նման հարվածային ԱԹՍ-ներ օգտագործել, որն իհարկե մեզ համար շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։Պատկերացրեք՝ միաժամանակ օդ բարձրացնեն հարյուրավոր մարտագլխիկներ ունեցող փոքրիկ ԱԹՍ-ներ, որոնց խոցելը շատ ավելի դժվար կլինի, քան ավելի խոշոր ԱԹՍ-ները։

-Տարիներ շարունակ բերվում է այն պատճառաբանությունը, թե Իսրայելի շուկան բաց է, Հայաստանն էլ կարող է համագործակցել, բայց փոխարենը նախընտրում է ռուսական զենքը։ Կարծում եք այստեղ միայն բիզնե՞սն է, թե՞ կա նաև քաղաքականություն։

-Այդ նարատիվը  տասնյակ տարիներ  պտտվում է։ Հայաստանին շատ վաղուց են առաջարկել, իսկ Հայաստանն այդ ժամանակ չունենալով ռեսուրսներ նախընտրել է ռուսական զենքը։Բայց Ռուսաստանը երբևէ չի ունեցել նման տեխնոլոգիաներ, խոսքն ԱԹՍ-ների մասին է։ Հայկական ԱԹՍ-ներն այսօր իրենց որակով շատ ավելի լավն են, որովհետև հայկական կազմակերպությունները հնարավորություն ունեն արևմտյան պետություններից ստանալ տեխնոլոգիաներ, գնել չիպեր, իսկ Ռուսաստանը զրկված է այդ հնարավորություններից։ Ռուսաստանը չունի հնարավորություններ արտադրելու նորմալ ԱԹՍ-ներ։ Այսօր Ռուսաստանը արդուկ և սառնարան չի կարող արտադրել, ուր մնաց բարձր որակի ԱԹՍ-ներ։ 90-ականներին եղել են նման առաջարկներ, դրանից հետո անընդհատ  այդ հարցն արծարծվում է։Քաղաքագետների մի մասն ասում է, որ եղել են նման շփումներ և առաջարկներ, մի մասն ասում է՝ չի եղել։ Կա նաև տեսակետ, որ Ադրբեջանը չի թողել, որ նույն ոլորտում Իսրայելը համագործակցի նաև Հայաստանի հետ։ Եկեք այս պնդումները դնենք մի կողմ և փաստերով խոսենք։ Իսկ փաստն այն է, որ Իսրայելն այսօր նման անօդաչու թռչող սարքեր վաճառում է միայն Ադրբեջանին և ոչ Հայաստանին։ Ես շատ կասկածում եմ, որ ունենալով միլիոնավոր դոլարի պայմանագրեր Ադրբեջանի հետ, Իսրայելը կհամաձայնի մեզ նմանատիպ տեխնոլոգիաներ փոխանցել։

-Այսինքն ամեն դեպքում՝ միայն բիզնես չէ, քաղաքական բաղադրիչ էլ կա։

Իհարկե կա քաղաքական բաղադրիչ։ Ադրբեջանը համաձայնել է իր տարածքը տրամադրել Իսրայելին, որպեսզի Իսրայելը հետախուզություն կատարի Իրանի դեմ։ Իսկ Հայաստանն Իրանի հետ ունի շատ բարիդրացիական հարաբերություններ և իր տարածքը չի տրամադրել Իսրայելին, նրանից  տեխնոլոգիաներ ստանալու դիմաց՝  իր տարածքից լրտեսություն կամ հարվածներ թույլ տալու համար։Այսօր Իրանի տարածքի վրա կատարվող գրեթե բոլոր հարձակումներն իրականացվում են Ադրբեջանի տարածքից և ցավոք սրտի նաև մեզանից գրաված տարածքներից։ Իսրայելը Ֆիզուլիի օդանավակայանում մեծ ներդրումներ է արել, Իսրայելի Պաշտպանության նախարարությունը նաև մեծ ներդրումներ է անում Հայաստանից գրաված այն տարածքներում, որոնք Իրանի հետ սահմանակից են։ Այդ սահմանից հրեական ԱԹՍ-ները կարող են հարվածներ հասցնել Իրանի ցանկացած միջուկային օբյեկտի,  ցանկացած թիրախ խոցեն Ադրբեջանի տարածքից։ Այսօր պետք է փաստերով խոսենք։ Հայաստանի միակ տարբերակը՝ հրեական որոշ տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար Հնդկաստանն է։ Քանի որ Իսրայելն ու Հնդկաստանը ունեն համատեղ ԱԹՍ-ների արտադրություն, ունեն համատեղ ռազմական համագործակցություն՝ հրթիռաշինություն և այլն, բազմաթիվ տեխնոլոգիաներ Հնդկաստանը ձեռք է բերել Իսրայելից։ Քանի որ մենք էլ հնդկական զենք ենք գնում, իմ կարծիքով նաև Հնդկաստանից է կարելի ձեռք բերել որոշ տեխնոլոգիաներ։ Ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում Իսրայելը շատ փորձարկումներ կատարեց Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես  իր ԱԹՍ-ները փորձարկեց մարտական պայմաններում, դրանք թարմացրեց, փոփոխությունների ենթարկեց, ավելի լավացրեց։ ԱԹՍ-ները Լեռնային պայմաններում մինչ այս չէին ցուցաբերում լավագույն արդյունք՝ տուրբուլենտության փոփոխություն, սարերում ամպերի մեջ….Կա հատուկ սարք, որ չափում է քամու արագությունը այն մեքենայի վրայից, որտեղից որ  բաց է թողնվում ԱԹՍ-ն։ Լեռնային պայմաններում, եթե քամու արագությունը 150 մետր վայրկյանից ավելի է, ԱԹՍ-ն կարող է իր ֆունկցիան չնորմալ կատարել, նկատի ունեմ՝ եթե ցածր բարձության վրա է թռչում։ Կան տարբեր չափորոշիչներ, որոնք Իսրայելի ինժիներներն այս տարիների ընթացքում հաղթահարեցին ու ավելի կատարելագործեցին մեր դեմ ուղղված պատերազմների ու մարտական գործողությունների հաշվին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում