Tuesday, 30 04 2024
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Իսրայելական Check Point Research-ը բացահայտել է ադրբեջանական կիբերհարձակումը հայաստանյան թիրախների դեմ

Կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող Check Point Research-ը բացահայտել է հայաստանյան թիրախների դեմ ադրբեջանական կիբերհարձակումը՝ մանրամասներ հրապարակելով ամիսներ տևած աշխատանքի արդյունքում։ 

Այս անգամ հարևան երկրից թիրախավորել էին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին և ԱրցախԲանկին։ Բլոգերն Արցախ այցելելու համար 2016թ․-ին ձերբակալվեց Բելառուսում, և Բաքվի պահանջով արտահանձնվեց Ադրբեջան։ Ինն ամիս ադրբեջանական բանտում մնալուց հետո, Լապշինն ազատ արձակվեց, բայց իր ազատազրկման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահեց պաշտոնական Բաքվի դեմ ներկայացրած հայցը։ Ադրբեջանը պարտավորվել էր որպես փոխհատուցում բլոգերին վճարել 30 հազար եվրո։ ՄԻԵԴ-ի որոշումից հետո, Լապշինը հրապարակեց ԱրցախԲանկի՝ իր քարտի լուսանկարը, ուր պետք է փոխանցվեին ադրբեջանական եվրոները։

Ե՛վ Check Point Research-ում, և՛ CyberHUB.Am-ի թիմը և ինքը՝ Ալեքսանդր Լապշինը կարծում են, որ հայաստանյան բանկի դեմ իրականացված կիբերհարձակման պատճառը հենց վերոնշյալն է։ Անցած ամիսներին մեր թիմը գործուն աջակցություն է ցուցաբերել բլոգերին ու Check Point Research-ին՝ հետաքննելու ԱրցախԲանկի դեմ իրականացված կիբերհարձակումը։  

Մեր ունեցած տեղեկություններով՝ հարձակվողները Հայաստանում թիրախավորել են նաև այլ անձանց ու կազմակերպությունների։ CyberHUB-ի թիմը փնտրում է այս հարձակման այլ տուժողների՝ հետաքննությունը շարունակելու և դրա իրական ծավալների մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար։ Այդ առումով՝ շնորհակալ կլինենք, եթե մեզ տրամադրեք տվյալներ և փաստեր՝ այս հարձակման հավելյալ մանրամասների մասին։

Վերադառնալով Check Point Research-ին, նշենք, որ իսրայելացի մասնագետների ուսումնասիրությունները փստում են, որ հայաստանի դեմ կիրառված լրտեսական ծրագիրը (Auto-IT based malware) նախկինում հիմնականում օգտագործվել է թիրախավորելու անձանց և կազմակերպությունների, որոնցով հետաքրքրվել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընդ որում, ծրագիրը շարունակաբար թարմացվել և լրամշակվել է անցած 7 տարիների ընթացքում:

Check Point Research-ը մոտ երեսնամյա պատմություն ունեցող, Թել Ավիվում և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Կարլոս քաղաքում կենտրոնակայաններ ունեցող կիբերանվտանգությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, ուր աշխատում է մոտ վեց հազար հոգի։ 2021թ․ ընկերության զուտ շահույթը կազմել է 816 միլիոն դոլար։

Նյութը՝ cyberhub.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում