Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Ռուսական զորքերը պետք էր հանել սահմաններից, նոր դիմել Եվրոպային. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, վերջին օրերին մենք ՌԴ պաշտոնյաներից մի շարք բացասական հայտարարություններ լսեցինք ԵՄ դիտորդների տեղակայման հետ կապված։ Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման մասին այդ մասին ակնարկներ արեց նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը։ Ձեր դիտարկմամբ՝ այս անթաքույց դժգոհությունները ինչի՞ կարող են հանգեցնել։

-Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում հայտնի հայտարարությունը չստորագրվեց՝ ես կանխատեսել էի, որ նման զարգացումներ հնարավոր են։ Շատ կցանկանայի, որ Հայաստանն ազատ ու անկախ երկիր լիներ, ինքնուրույն որոշումներ կայացներ։ Այժմ միայն կարող են խորհուրդ տալ ռեգիոններում նշանակվող տականքներին հավաքել ու տանել։ Այդ տականքներն ամբողջ աշխարհում կատարեցին այն, ինչ այսօր կատարվում է՝ նաև մեր երկրում։  Նման իրավիճակում առավել կարևոր է հզոր երկիր կառուցելը, քան քննարկելը՝ թե ով, ինչ ասաց։ Նույնիսկ իրար հակասող բաներ են ասում։ Մեկ նշում է, որ վարչապետն իրավունք ունի ասել, որ իրենց մոտ զորավարժություններ չեն անցկացվելու, հետո էլ ասում են՝ իրավունք չունեն Եվրոպա կանչել։ Սրանք բաներ են, որ նույնիսկ ծիծաղելի են։ Չի կարող ծիրանի ծառն ուրիշ պտուղ տալ։ Նայեք՝ ովքեր են այդ խոսողները,մինչ դպրոցներ են անցել, ինչ արժեքներ ունեն…

-Ակնհայտ է, որ Հայաստանի վրա որոշակի ճնշումների փորձ է արվում։ Լուկաշենկոն էլ իր հերթին ասում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է կողմնորոշվեն ռուս-ուկրաինական պատերազմում։ Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման կողմնորոշում։

Նույն Լուկաշնեկոն կողմնորոշվում է ամեն եղանակի հետ։ Դրա համար էլ այս շրջանում նման իրավիճակ է, ամբողջ աշխարհը վառվում է։ Այստեղ իմ երկրի ու իմ ժողովրդի հարցն է, թե գեոպոլիտիկայի մեջ ինչ խաղեր են տանում՝ իրենց գործն է։ Թալանող ու դղյակներ կառուցող երկրի հետ չեն նստում խոսակցության։ Նստում են խոսելու այն քաղաքական դեմքերի հետ, որոնք կարողանում են իրենց դիրքը դնել, իրենց ազգի շահերը առաջ տանել։ 20 տարի այս մասին եմ խոսում, հիշում եք 2003 թվականի իմ նամակը Լեֆորտովոյի բանտից Պուտինին՝ իմ ազգին մի սարքի ստրուկ…Հիմա ի՞նչ քաղաքականություն են վարում իշխանությունները։ Գնում են Ռուսաստան՝ մեկ փաթաթվում, մեկ համբուրվում, մեկ գալիս ասում են՝ Եվրոպա կանչենք։ Մեկ վազում են Ռուսաստանի գիրքը, մեկ Եվրոպային։ Չէ՞ որ դու սահմաններից ռուսական զորքը չես հանել, հանեիր նոր բերեիր Եվրոպա։ Բա ի՞նչ էիք ուզում, այս արդյունք էր լինելու։

-Բայց եթե դու համապատասխան կետերով դիմում ես ՀԱՊԿ-ին, բայց օգնություն չես ստանում, ի՞նչ անես քո անվտանգությունն ապահովելու համար, ձեռքերդ ծալած նստե՞ս։

-ՀԱՊԿ-ին դիմում ես այն ժամանակ, երբ ինքը քեզ չի կարող օգնել։ Դեռ 2013 թվականին եմ ասել, որ ինքն Ադրբեջանին ու Թուրքիային է օգնելու։

-Իսկ ի՞նչ անել։

-Այն ամենը, ինչ պետք է արվեր ուղեղով չի արվում։ Ես խոսում եմ միայն այն, ինչ հնարավոր է ասել հարցազրույցի շրջանակներում։  Հերոսների անուններ են տալիս, ի՞նչ է գիտեիք 93 թվականին գնացին հրացաններով կռվեցին։ Պատերազմը նման ձևով չեն հաղթում։ Իրենք բոլորը լավ գիտեին, որ ՀԱՊԿ-ն այս դիրքորոշումն է ունենալու, եթե ուղեղները աշխատում  էր՝ թող ռեալ քայլեր անեին։ Դրա համար ստեղծվում են ժողովրդի անվտանգության բարձիկներ։ Բոլոր երկրները ունեն խնդիրներ ու ավելի մեծ, քան մերը։ Սխալներ թույլ են տալիս բոլոր երկրները, բայց մենք փոքր ենք, նրանք՝ հզոր, կարողանում են պաշտպանվել։ Մեր միակ հարստությունը մեր ուղեղն է, երկրի ու ժողովրդի հարստություններով։ Տնտեսության աճ են ցույց տալիս, բայց դա երկիրը չի փրկի։ Թուրքիայի ողբերգության մասին են հարցնում, ասում են՝ Էրդողանը միշտ ոտքի վրա կանգնած է  դուրս եկել, բայց ոչ, այլևս այդպես չի լինի, գնում է Թուրքիայի խորտակումը։ Ամբողջ աշխարհը վառվում է, էլ օգնություն չի լինի։ Ադրբեջանը երեք-չորս ամիս հետո այլևս նավթ չի տա, քանի որ ինքը ոտքի կանգնելու խնդիր ունի։ Այս ընթացքում պետք է աշխատել, ինստիտուտներ ստեղծել։ Երկրի անվտանգային համակարգ կառուցելու փոխարեն խոսում են, որ Հնդկաստանից զենք են բերելու՝ կոսմոսով։ Կողքդ թշնամի երկրներ, մեկն էլ՝ անողնաշար, ինքը Հնդկաստանից զենք է բերում, որ խփի։ Այս երկրի ղեկավարներին չէին էլ կարող ուրիշները նշանակել, ի՞նչ պետք է սովորացրած լինեին, ի՞նչ քաղաքական դեմքեր պետք է ծնված լինեին։ Ես կխնդրեի, որ գային այստեղից հավաքեին ու տանեին իրենց ստեղծածը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում