Friday, 10 07 2026
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Հայ գործարարի քայլն ընդդեմ Հայաստանի․ Ով է Արտաշես Հարությունյանցը

Ռուսական Սպորտ-էքսպրես պարբերականը երեկ աղմկահարույց տեղեկություն է տարածել կապված Հայաստանի ազգային հավաքականի հետ։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցը գրել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Հայաստանի ազգային թիմը չի գլխավորել «Ռոստով» ակումբի հայազգի նախագահ Արտաշես Հարությունյանցի անմիջական ջանքերով։ Մասնավորապես, Հարությունյանցը անձամբ է համոզել Կարպինին մերժել հայկական կողմի առաջարկը և շարունակել աշխատանքը ինչպես Ռուսաստանի ազգային հավաքականում, այդպես էլ «Ռոստովում»։ Ավելի վաղ, ռուսական մամուլում քննարկման առարկա էր դարձել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու փաստը։ Հիշեցնենք, Պետրակովը մինչ այս զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտոնը։ Ռուսաստանում շատ էր խոսվում, որ Պետրակովի փոխարեն Հայաստանի գլխավոր թիմի ղեկին կարող էր Վալերի Կարպինը։

Ավելին, ոմանք նույնիսկ քննադատում են ռուս մասնագետին Հայաստանի հավաքականում աշխատելու առաջարկը մերժելու համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Կարպինի հետ։ «Այո, հեռախոսազանգ եղել է Հայաստանից, լսեցի առաջարկը։ Լավ առաջարկ էր։Չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի եւ «Ռոստովի» մարզիչն եմ» Սպորտ Էքսպրես-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կարպինը։ Նույն պարբերականն այսօր արդեն գրում է, որ Կարպինը մոտ է եղել մեր հավաքականը գլխավերլուն, սակայն Արտաշես Հարությունյանցը խանգարել է գործըթացին։ Իսկ ով է Արտաշես Հարությունյանը և ինչու է այս անձը ակամայից քայլ արել ընդդեմ Հայաստանի։ «Ռոստովի» հայազգի նախագահը հանդիսանում է Ռոստովի մարզի խոշոր գործարարներից մեկը։ Նա զբաղվում է ինչպես ծխախոտի այդպես էլ շինարարական և այլ բիզնեսներով։ Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակով Հարությունյանցը 2013 թվականին նա ընտրվել է Ռոստովի մարզչի օրենսդիր ժողովի պատգամավոր, սակայն 2018 թվականին վայր է դրել մանդատը։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Հարությունյանցը Ռոստովի մարզի ամենահարուստ պատգամավորն է։ Միայն 2017 թվականին ըստ պաշտոնական տվյալների նրա եկամուտը կազմել է 206․3 միլիոն ռուբլի։ Այս փաստը զայրույթ է առաջացրել հասարակության շրջանում, որից հետո հայազգի պատգամավորը հրաժարվել է մանդատից։

Ավելի վաղ գրել էինք, որ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն` Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է, հրահանգել է ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։ Նման հրահանգ տրվել էր այն բանից հետո, երբ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է։Թերևս ամենաթարմ օրինակ․ Նախորդ տարվա սեպտեմբերին «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկո կրտսերը, հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին։ Հայաստանի հավաքականից ստացած հրավերից հետո, Կովալենկոն հրավիրվել էր Ռուսաստանի ազգային թիմ։

Վերջինս սեպտեմբերի 24-ին Բիշքեկում ընկերական հանդիպում էր անցկացրել Ղրղզստանի հետ։ Միանալով Ռուսաստանի ազգային թիմին Կովալենկոն հայտարարեց, որ իր ապագան կապում է այդ հավաքականի հետ։ Կարծում ենք պարզ է, որ Վալերի Կարպինի նկատմամբ ևս գործադրվել է ճնշում ավելի բարձր օղակներից։ Ցավալին թերևս այն է, որ Կապինի դեպքում ռուսական կողմը Հայաստանի դեմ քայլն արել է մեր հայրենակցի անմիջական մասնակցությամբ, մեր հայրենակցի ձեռքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում