Այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ նման այրվածքներով հիվանդների բուժումը երկար է տևում. «Ինչպես գիտեք այրվածքներով սովորաբար հիվանդները բավական երկար բուժում են ստանում և որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք, ուստի վիճակն այս պահին բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է և առաջիկայում էլ, ինչ անհրաժեշտ լինի նրանց առողջությունը վերականգնելու համար՝ կիրականացվի: Երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում, մենք այդ փուլը, բարեբախտաբար, հաթահարել ենք»:





































