Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Բորելի ուղերձը հստակ է՝ գնացե՛ք Ադրբեջանի հետ երկխոսեք և ԵՄ-ի ներսում մի՛ փնտրեք Բաքվին պատժող գործիքներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտարարել է, որ պատժամիջոցները ԵՄ-ի գործիքներից մեկն են, սակայն այս պահին կառույցը չի դիտարկում Բաքվի դեմ սանկցիաներ կիրառելու հարցը։ Ինչպե՞ս կգնահատեք այս ուղերձը Հայաստանում Եվրամիությունից առկա սպասումների ֆոնին։

Արտաքին որևէ դերակատար մեղավոր չէ, որ Հայաստանի  քաղաքական համակարգի մի սեգմենտ անընդհատ անհարկի սպասումների նշաձող է սահմանում։ Խնդիրը մեր մեջ է, այստեղ  մշտապես գտնվում են ուժեր, որոնք սպասումների այնպիսի դաշտ են ձևավորում, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Բորելի հայտարարությունը նորություն չէ։ Եթե Եվրամիությունը Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերություն ունի էներգետիկայի ոլորտում, չի կարող պարզապես նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։ Սա ուղերձ է՝ առ այն, որ գնացեք, ձեր հարցերը Ադրբեջանի հետ երկխոսության ճանապարհով փորձեք լուծել և մի փորձեք Եվրամիության մեջ փնտրել Ադրբեջանին պատժող գործիք։ Նման ուղերձները մեր քաղաքական դաշտի որոշակի հատվածի իլյուզիաները վերջապես կարող են արմատախիլ անել։ Չի կարելի ապրել իլյուզիաներով։ Թե՛ Մոսկվայի հետ կապված ռուսամետները, թե՛ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ կապված արևմտամետները, հասարակության մեջ ձևավորում են սպասելիքների մի նշաձող, որ չեն սահմանել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների իշխանությունները։

-Այսինքն՝ մենք բացի հորդորներից, դատապարտումներից ու կոչերից, այլ բան արևմուտքից սպասել չե՞նք կարող։

-Իրենք ուղարկում են քաղաքացիական առաքելություն, որը զսպող որոշակի դեր ունենալու է՝ իհարկե եթե ՀՀ իշխանությունները այդ առաքելության ուղերձը ճիշտ հասկանան։ Այստեղ էլ մենք տեսնում ենք անհարկի ոգևորություն։ Եթե լսում ենք քաղաքական դաշտի որոշ հատվածին, ապա այնպիսի տպավորություն է, որ այդ առաքելությունը մեր անվտանգության համակարգի կարևոր մաս է։ Կամ այնպիսի տպավորություն է, որ եթե առաքելություն է եկել, ապա մենք կարող ենք հապաղել խաղաղ կարգավորման գնալու գործընթացում։ Նման բան լինել չի կարող։ Առավել ևս այդ առաքելությունը արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ազդակ չէ, այսինքն՝ այդ առաքելության գալով մենք Եվրոպայի մաս չենք կազմում։ Այդ առաքելությունը պետք է իրատեսական ու դրական գնահատել հենց այն ֆունկցիայի մեջ, ինչի համար այն ուղարկվել է՝ այն է սահմանային կայունության ապահովումն ու խաղաղության գործընթացին նպաստելը։ Եթե առաքելության հետ կապված էլ մենք ունենանք այնպիսի սպասումներ, որոնք իրականության հետ աղերս  չունեն, տուժում ենք մենք։

Այո՛, Եվրամիությունն Ադրբեջանի դեմ պրակտիկ քայլեր չի իրականացնելու։ Մենք պետք է ամեն ինչին ավելի բազմաշերտ նայենք։ Չմոռանանք, որ Եվրամիության առաքելության որոշմանը նաև Ադրբեջանի դաշնակից Հունգարիան է կողմ քվեարկել։ Այսինքն՝ ուղարկելու հարցում Եվրամիության բոլոր երկրները համաձայն են, բայց պարզ չէ՝ Եվրամիության որ հատվածն ինչ սպասելիքներ ունի այդ առաքելության իարկանացման վերաբերյալ։ Ամեն դեպքում՝ մենք մինչ այս պահը, Լաչինի միջանցքի հետ կապված, տեսնում ենք, որ միջազգային կառույցներից հնչում են միայն հորդորներ, որոնք շատ կարևոր են, և մենք կարող ենք այն հետագայում կապիտալիզացնելով օգտագործել մեր արտաքին քաղաքականության մեջ։ Բայց սպասել, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ արևմուտքը ինչ- որ պատժամիջոցներ կամ կոշտ   գործողություններ են իրականացնելու Ադրբեջանի դեմ՝ առնվազն միամտություն է է։ Թե՛ արևմտյան մեր գործընկերների և թե՛ Մոսկվայի համար Ադրբեջանը շատ ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը։

-Սա ինչ-որ տեղ տարիներից եկած մեր մտածելակերպի արդյունք չէ՞, որ մենք պետք է ոչինչ չանենք որևէ ճակատում, բայց մեր փոխարեն Ադրբեջանին պատժեն այլ պետություններ։

-Այո՛։ Նախքան 44 օրյա պատերազմը, ՌԴ Արտգործնախարար Լավրովը, եթե չեմ սխալվում, 2020 թվականի գարնանը ասուլիս տվեց և շատ հստակ  ասաց, որ եթե «Լավրովի պլանը» Հայաստանի կողմից չի ընդունվում, ահա այս հետևանքները կլինեն։ Մեր իշխանությանը,քաղաքական  որոշ ուժերի թվաց, թե ռուսները չեն անի գործողություններ, որոնք նախապատերազմյան ստատուս քվոն կխախտեն։Մենք չհասկացանք, որ Ռուսաստանը՝ նախապատերազմյան ստատուս-քվոն հավերժ պահելու խոստումներ երբեք չի տվել։Եվ ահա սխալ հաշվարկի պատճառով պատերազմում ունեցանք  ցավալի կորուստներ։

Նույն մտայնությունը հիմա է։ Մեզ թվում է, որ եթե արտաքին քաղաքական վեկտորը փոխենք, մեր հավակնությունները բավարարվելու են։ Մինչդեռ մեր արևմտյան  գործընկերներից որևէ մեկը ոչ միայն մեզ  անվտանգային այլընտրանքային առաջարկություններ չի արել, այլ երաշխիքներ չի տվել, որ կբավարարի մեր այն հավակնությունները, որոնց չկատարման պատճառով մենք հիասթափված ենք Ռուսաստանից։ Ցավոք սրտի մենք ինչ-որ զգացմունքների, քաղաքականության հետ աղերս չունեցող իլյուզիաների հիմքի վրա կառուցում ենք սպասելիքներ, հետո սկսում հիասթափվել՝ մեկ Ռուսաստանից, մեկ արևմուտքից։ Կամ էլ երկուսից մեկում   փրկիչներ ենք ման գալիս, հետո դարձյալ հիասթափվում։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում