Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Բաքվի մերձակայքում բնակիչները թունավորվում են մազութով և աղբով, Ալիևի «էկոակտիվիստները» լուռ են

Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած էկոլոգիական խնդիրը կամ էլ իրենց նպատակը այլ է՝ ահաբեկել խաղաղ բնակչությանը(այս դեպքում Արցախի), իսկ Սաբունչիում բնակիչները արդեն իսկ ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով։

Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում:

Տեղացիները պատմում են՝ ամռանը սարսափելի գարշահոտության պատճառով, որով ներծծված է այդ տարածքը, Սաբունչիում շնչելը պարզապես անհնար է։ Թվում է, թե աշնանը և ձմռանը բնակիչների համար պետք է լինի մի քիչ ավելի հեշտ, բայց իրականում վիճակն ավելի վատանում է։

«Նույնիսկ մի փոքր անձրևը ջրհեղեղ է առաջացնում։ Լճակի ջրանցքը լցված է աղբով և թափոններով: Նույն պատկերն է ձյան հալվելուց հետո։ Աշնանը և ձմռանը անելանելիությունից մենք պարզապես փակում ենք մեր տները, հեռանում այնտեղից և գիշերում հարազատների մոտ»,- պատմում է բնակիչներից մեկը։

Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։

«Մի քանի երեխաներ մեր աչքի առաջ խաղում էին աղբ արտանետող մազութի լճակի մոտ։ Հանդիպելով մեր տարակուսած և հարցական հայացքին՝ տեղացիները, ձեռքերը այս ու այն կողմ պարզելով, ասացին, որ իրենց միշտ վտանգ է սպառնում։ Եվ խոսքը միայն նավթի մասին չէ, որը ցանկացած պահի կարող է բռնկվել: Ցեխի պատճառով գրունտային փողոցները պարզապես անանցանելի են դարձել»,- նշում է լրագրողը։

Բնակիչները հույսները կորցրել են, թե խոստումներով կերակրող իշխանությունները երբևէ կլուծեն Սաբունչիում ահագնացող խնդիրը և հարց էլ չի առաջանում, թե ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» բողոքի ցույց չեն անցկացնում տարիներ շարունակ չլուծված խնդիրը բարձրաձայնելու համար։

Ադրբեջանում լուրջ բնապահպանական խնդրի մասին ահազանգող հոդվածը հրապարակել էր Haqqin.az կայքը, սակայն որոշ ժամանակ անց, հոդվածը հասկանալի պատճառներով հեռացվեց կայքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում