Wednesday, 08 05 2024
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նման տեսանյութի տարածումն ակնհայտ քաղաքական շարժառիթով է պայմանավորված

Նախօրեին լրատվամիջոցներից մեկը տարածեց տեսանյութ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող։ Սամհռկեցուցիչ կադրերից հետո սոցիալական ցանցերում արդարացի դժգոհություն է հասունացել։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանում է, որ ՀՌՀ համապատասխան բաժիններին  երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել  «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: «Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել,  հրդեհի կադրերը ուղեկցվել են  լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են  YouTube-ում, և կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, և  ում  ձայներն են հչում:

Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետևալն է:

1.Եթերում ցուցադրվել է  հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:

2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:

Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաև կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:

Բայց մի կարևոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները  հասկանալի են և ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են և մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: և իմ այս խորհուրդը  վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»,-նշում է Հակոբյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվության տեսակետից այն, որ լրատվամիջոցը պետք է օբյեկտիվ ներկայացնի պատկերը, դրանում առարկություն չկա, մյուս կողմից, սակայն, լրագրողական էթիկայի նորմերի կանոնները պետք է հաշվի առնել է գնահատելու համար, թե տվյալ նյութը համապատասխանում է արդյոք ԶԼՄ էթիկայի վարքագծին, օրինակ՝ եթե դեպքի վայրից անմիջապես ներկայացվում է  տեղեկությունը, և լրագրողը չի կարող պատկերացնել կամ կանխատեսել, թե ինչ գործողություններ կարող են տեղի ունենալ, այդ դեպքում դժվար է լրագրողի նկատմամբ պահանջներ դնել․

«Վերջին հաշվով նա իր լրագրողական գործունեությունն է կատարում։ Հաշվի առնելով Հայաստանում լրատվական միջոցները, որտեղ ակնհայտ է ըստ քաղաքական նպատակարմարության լուսաբանումը, և հաշվի առնելով թե ո՞ր հեռուստաընկերությունն է տարածել այդ տեսանյութը, հարց է առաջանում՝ որն է նպատակը։ TV5-ի դեպքում քաղաքական շարժառիթով է պայմանավորված՝ հարուցելու կամ նպաստելու հանրային դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ, որովհետև մի բան է հենց նյութը տրամադրելը, մեկ այլ բան է, թե ինչպես ես դա ներկայացնում, ոչ թե անմիջական ձայները ցուցադրես, այլ ճնշող ազդեցություն ունեցող կադրերը լրագրողը կարող է պատմել՝ հաշվի առնելով լրատվություն ստացողի վիճակը, նրա վրա հոգեբանական ազդեցությունը։ Եվ սա լուրջ հարց է, և կոնոկրետ լրատվական միջոցի վարքագիծը և նման կերպ տեսանյութի տարածումը ակնհայտ քաղաքական նպատակահարմարություն ունի»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այդ լրատվամիջոցը օբյետիվ չէ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների գործունեությանն անդրադառնալիս։

«Ինչ նպատակի հասան նման նյութ հրապարակելով․ զուտ իրենց քաղաքական նպատակների իրականացումը, և ոչ թե հանրությանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրելը»,-նշեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում