Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Եթե Ադրբեջանը ստանա այդ 8 գյուղերից գոնե մեկը, Հայաստանը կվերածվի երկրորդ Լաչինի միջանցքի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին։ Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առաքելության մասին, ինչքանո՞վ է այն այս փուլում կարևոր։

-ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը շատ դժվար է թերագնահատել։ Ես հույս ունեմ, որ նոր դիտորդական առաքելություն կտեղակայվի և մոնիթորինգի կենթարկի ամբողջ հայ-ադրբեջանական սահմանը։Այստեղ անչափ կարևոր է հաշվի առնել երկու հայտարարություն, որն արվել է դեկտեմբեր ամսին.առաջինը Բայրամովի հայտարարությունը, մյուսը՝ հենց  Ալիևի։ Երկու հայտարարություններում էլ նրանք հիշատակեցին այսպես կոչված անկլավները։ Բայրամովն ասաց, որ 8 գյուղերը, որոնք հիմա գտնվում են Հայաստանի տարածքում, դրանք ադրբեջանական գյուղեր են իրականում այն պարզ պատճառով, որ այնտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ։ Իհարկե բավականին անհեթեթ է հնչում, բայց այնումենայնիվ   մենք գիտենք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներում այդ հարցը ևս ներառված է և Ադրբեջանը այո՛ Հայաստանից պահանջում է 8 գյուղ։ Մենք նաև գիտենք, որ երբ Ադրբեջանն ինչ-որ բան է պահանջում, այն հիմնական գործոնը, որով նա փորձում է ազդել հայկական կողմի վրա, ուժի կիրառումն է։ Հիմա այս առումով շատ կարևոր է, որ այդ մոնիթորինգային առաքելությունն իրոք տեղակայվի  հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանն այդ լծակը չունենա և դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքները, եթե այնուամենայնիվ իրականանալու են, իրականանան բնականոն կերպով՝ առանց ուժի կիրառման, առանց  ճնշման։

-Բայրամովը նաև նշել էր, որ նոր դիտորդների տեղակայման համար Ադրբեջանը ևս պետք է իր համաձայնությունը տա։  Հնարավո՞ր է  Բաքուն դեմ արտահայտվի։

-Իրականում այդ հայտարարությունն էլ է անհեթեթ։ Դիտորդները տեղակայվում են Հայաստանի տարածքում, և ես կուզենայի, որ Բայրամովը ներկայացներ գոնե մեկ արգումենտ, թե ինչու դա չպետք է լինի։  Նրանք կարող են թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքում  տեղակայվի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի հետ կապված նրանք որևէ  լիազրություն չունեն։ Իհարկե նրանք կփորձեն խոչընդոտել, նաև Եվրոպայում իրենց Էներգակիրների, փողի հաշվին, բայց այն, որ  Ադրբեջանը որևէ լիազորություն այդ հարցում չունի՝ միանշանակ է։

-Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է խոչընդոտել՝ հաշվի առնելով, որ նախկին դիտորդների տեղակայումն էլ մեծ ոգևորությամբ չընդունեց։

Ռուսաստանը ևս շահագրգռված է, որպեսզի այդ մոնիթորինգը չիրականացվի, որովհետև դա ուղիղ հարված է ռուսական առաքելությանը՝ այնպես, ինչպես դա տեսնում են Ռուսաստանում, նաև Գենշտաբում պահվող քարտեզներին, որի մասին Պուտինը ակնարկել է։ Թե այդ ինչ քարտեզներ են, այդպես էլ չհասկացա։  Բայց ես  նաև չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր որևէ հնարավորություն ունի արևմուտքի ու Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար։

-Բայց կարող է Հայաստանի վրա ճնշում գործադրել։

-Այո՛,Ռուսաստանը կարող է Հայաստանի վրա ճնշում գործադրել, բայց ես  հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը այնքան  ողջամիտ  կլինի, որ տեղի չի տա  այդ ճնշումներին, որովհետև դա կյանքի ու մահվան հարց է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե Ադրբեջանը ստանա նույնիսկ մեկ գյուղ այդ ութ գյուղերից, (այդ գյուղերը ռազմավարական նշանակություն ունեն), Հայաստանը կվերածվի երկրորդ Լաչինի միջանցքի։ Նրանք, իզուր չէ, որ պահանջում են այդ գյուղերը։ Նրանա շատ լավ հասկանում են, որ ստանալով այդ գյուղերը, կստանան գերիշխող դիրք այն ճանապարհների վրա, որը մեզ կապում է Վրաստանի և Իրանի հետ։ Այնպես որ մեզ համար դա գոյաբանական խնդիր է և այդ խնդիրը պետք է լուծվի հօգուտ մեզ, մենք այլընտրանք չունենք։ Այս առումով Եվրոպան փորձում է մեզ օգնել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում