Tuesday, 30 04 2024
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են

Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր, որը ցույց տվեց, թե ո՛վ է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը. Վարդանյան

Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր, որը ցույց տվեց, թե ճգնաժամի ընթացքում ո՛վ արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ո՛վ է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մտադիր էինք մինչեւ դեկտեմբերի վերջ գույքագրում անել, հասկանալ ընդհանուր իրավիճակը, եւ հունվարին արդեն հանգիստ ձեւավորել նոր կառավարության մոդելն ու ընդհանուր թիմը, բայց ճգնաժամն ամեն ինչ փոխեց:

Կան պաշտոններ, որտեղ միանգամից պետք էր նշանակումներ անել, օրինակ՝ առողջապահության նախարարի պարագայում։ Ուղղակի հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի արագ որոշումներ կայացվեն, եւ թիմը ձեւավորվի՝ թիմային մոտեցումով խնդիրների լուծման բանաձեւը գտնելու համար: Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝ լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար՛՛:

Պետնախարարն ասաց, որ այն, որ Արցախն դժվար ժամանակներ են սպասում, ինքը կանխատեսել էր դեռ ամռանը, ուստի հենց այդ պատճառով էլ եկավ ԱՀ՝ իր խոսքով՝ ժողովրդի կողքին կանգնելու համար, սակայն ճգնաժամը սկսվեց ավելի շուտ, քան իր պատկերացրած փոփոխությունները կլինեին:

՛՛Ճգնաժամի ընթացքում ամեն ինչ փոխվում է, քաղաքական կյանքն այլեւս նույն կերպ չի լինում, եւ շատ կարեւոր է այստեղ Օպերատիվ շտաբի դերը: Այնտեղ են ԱԺ-ից, պետական մարմիններից, ոստիկանությունից ներկայացուցիչներ, որոնց միջեւ բաժանված են տարբեր տեսակի հարցեր: Խնդիրները շատ են՝ բաժանված ընտանիքներ, միայնակ մնացած երեխաներ, սնունդ, բենզին, բուժում: Մենք փորձում ենք արագ գտնել այս ամենի լուծումը, բայց դա էլ հեշտ չէ, որովհետեւ պահ է գալիս, որ երկու վատ տարբերակների միջեւ պետք է ընտրես ավելի քիչ վատ տարբերակը: Հարցի լուծումը չենք գտել՛՛,-նշեց նա:

Վարդանյանը մեծապես կարեւորեց քաղաքացիների դերը, որոնք, չնայած դժվարություններին, հավատով ու լավատեսությամբ լցված պայքարում են:

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մեզ միացել են թե՛ Արցախում, թե՛ Արցախից դուրս: Ուզում եմ նորից ասել արցախցիներին՝ եթե տեսնում եք, որ ինչ-որ բան չի գործում, մեզ հետ կապվեք, մենք կփորձենք լուծել հարցը եւ պատժել մարդկանց, որոնք կխախտեն խաղի կանոնները՛՛:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում