Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Պետք է ենթադրել, որ Ռուբեն Վարդանյանի գործողությունները համաձայնեցված են Կրեմլի հետ  

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս հարցազրույց է տվել, որտեղ նշել է, թե Արցախի էլիտայի համար ցավալի որոշումներ ենք կայացնելու. փոփոխություններ են լինելու։ Նա նաև նշել է, որ փոփոխություններ արդեն իսկ կան․«Մի շերտ մարդիկ, որոնք ունևոր են, տարբեր հարաբերություններ են ունեցել կառավարության հետ, արդեն զգացել են՝ ինչ է փոխվել, կարող է հասարակ մարդը չի զգացել փոփոխությունները, բայց կառավարության հետ հարաբերություններ ունեցող մարդիկ զգացել են տարբերությունը, որովհետև մենք մտցրել ենք հստակ և կտրուկ պայմաններ՝ շեշտելով, որ դա լինելու է թափանցիկ և պահանջկոտ ենք լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները պետության նկատմամբ»,-ասել է Վարդանյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ սկսվել է 1988թվականից, նույն է մնացել՝ Արցախը պետք է լինի հայկական, զարգացած երջանիկ երկիր, հարցն այլ է՝ հավատը, որ դա կարող է իրականություն դառնալ, իջել է, մարդիկ չեն հավատում ապագային, առաջնորդներին, և այդ առումով կասկած կա, որ կարող ենք հասնել։

«Մենք պետք է վերանայենք կառավարման ընդհանուր մոտեցումը, մենք պետք է հետ բերենք հասարակության մեջ հավատը դեպի ղեկավարություն, որովհետև եթե դու չես հավատում առաջնորդներին, ղեկավարությանը, դու ոչինչ ես կարող անել։ Մեր հաղթանակի միակ ճանապարհը միավորման մեջ է։ Փոփոխություններն անխուսափելի են, դրանք պետք է անենք, և դրանք բերելու են շատ ցավալի ռեակցիայի, ցավոք սրտի դրանք լինելու են էլիտայի մարդիկ։ Պարզ երևում է՝ ստեղծված ընդհանուր միջավայրը ստեղծել է շատ հիվանդ իրավիճակ, որտեղ ունևորներն օգտվում են ավելի շատ ընդհանուր ծրագրերից, քան հասարակ մարդիկ, ինձ համար դա անընդունելի է»,-ասել է Վարդանյանը։

Այս առնչությամբ, ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը նման հայտարարությունների նկատմամբ որևէ հավատ չունի, մասնավորապես Արցախը ջախջախվել է, ոչ մեկը պատասխան չի տվել։

«Ընդհանրապես էլիտա ասելով՝ ինչ նկատի ունի Ռուբեն Վարդանյանը: Էլիտա,  ընդդիմություն, սրանք քաղաքագիտական հստակ տերմիններ են, իսկ Արցախի էլինտան ո՞վ է, էլիտան ազնվական է, իսկ Արցախի էլիտան իրական էլիտայի հետ կապ չունի։ Ինչպես կարող է ջախջախված երկրում էլիտա լինել։ Փոխանակ իրենց կոչումները շպրտեին, Արցախը պահեին, Արցախը տվեցին, կոչումները՝ պահեցին։

Արցախում այսպես էլիտան կերել է ամեն ինչ: Եթե չեն կերել, ինչու է բանակում էդ վիճակը, ինչու խրամատները կահավորված չեն, ո՞վ չգիտեր, որ Արցախի բանակը պահում էին ծնողները, որ սպաները հեռախոսով զանգելու գումար չունեն: Բոշա են դրանք, ինչ էլիտա։ Իր նկատմամբ հավատ ոնց կարող է լինել, երբ ինքը ուղարկված է Ռուսաստանից։ Մարդը իր հայրենիքը Թաթարստանի հետ է համեմատում, մի երկրի, որը ոչ մի մշակույթ չունի, ինչպես կարող են հավատալ նրան»,-ասաց Շիրինյանը:

Իր հերթին քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե խոսքը Արցախի զարգացման ու առաջընթացի մասին է, ապա այստեղ խնդիրներն ավելի շատ անվտանգային են, ոչ թե ներքաղաքական: Այդուհանդերձ, Ռուբեն Վարդանյանի պետնախարարի պաշտոնում նշանակումը նշանավորում է նոր փոխհարաբերություններ հենց ներքին դաշտում, և զարմանալի չէ, որ բավական էական փոփոխություններ են տեղի ունեցել կառավարման համակարգում՝ սկսած մի շարք պաշտոնյաների փոփոխությունից: Վարդանյանի խոսքը, մեծ հավանականությամբ, վերաբերում է նրան, որ մոտեցումները փոխվելու են և սրանից հետո քաղաքական ուժերի միջև, և ընդհանրապես, կառավարման գործընթացի այլ հարաբերակցություն է լինելու, ինչը, կարծում եմ՝ ավելի շատ ներքին սպառման տրմաբանություն ունի, քան վերաբերում է Արցախի անվտանգության խնդիրներին»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված Արցախի էլիտաների դեմ Վարդանյանի գործողությունները, քաղաքագետը պատասխանեց, որ Արցախում կառավարման գործընթացում ներգրավված մարդկանց վրա որոշակի ազդեցություն ունի Ռուսաստանը, և Ռուբեն Վարդանյանը բացառություն չէ. «Դա դասական իմաստով էլիտան չէ, ընդամենը բյուրոկրատիան է և Վարդանյանը նկատի ունի, որ բյուրոկրատական համակարգում փոխհարաբերությունների իմաստը փոխվելու է»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Ռուբեն Վարդանյանը Կրեմլի դրածոն է Արցախում, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Չեմ կարող ասել, փաստեր, որպես այդպիսին, չկան՝ Կրոմլի դրածոն է, թե ոչ: Այնուամենայնիվ, նորից վերադառնալով նրան, որ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է ռուսական բիզնեսի որոշակի շրջանակներ, պետք է հաշվի առնել, որ նա առանց ռուսական ազդեցության չի կարող լինել: Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ յս պահին Արցախն ամբողջությամբ ռուսական ազդեցության գոտի է, և այստեղ բոլոր գործընթացները ռուսական գերակայության շրջանակներում են, և առանց Ռուսաստանի ուղղորդման որևէ քաղաքական լուրջ տեղաշարժ լինել չի կարող: Եվ եթե Ռուբեն Վարդանյանը նման գործընթացներ է հարուցում ու իրականացնում, պետք է ենթադրել, որ դրանք համաձայնեցված են Կրեմլի հետ»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում