Sunday, 12 05 2024
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Լաստանավերի գործարկումից բեռնափոխադրողները որևէ ակնկալիք չունեն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ մարտ ամսին հայտարարեց, որ 2022թ.-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն։ Հունիսին նախարարը, անդրադառնալով լաստանավերի շահագործմանը, հայտարարեց, թե լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Շուտով կհրապարակվի չվացուցակը: Ավելի ուշ Քերոբյանը հայտարարեց, որ ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով: Հիմա էլ խոստանում են, որ մինչև տարեվերջ այն կգործարկվի: Իսկ մինչ այդ՝ Լարսը շարունակում է ծանրաբեռնված աշխատել, բեռնատարները շաբաթներով սպասում են իրենց հերթին:

«Օրիգինալ տրանսպորտ գռուպ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Քոլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրականում Լարսում լարվածությունը պահպանվել է, հերթերը շարունակվում են.«Երեկ և այսօր նաև հերթեր առաջացան ռուսական հատվածի կողմից: Արդեն երկու օր է՝ մոտ հինգ հարյուր մեքենայի չափ կուտակում ունենք»,-նշեց Քոլյանը:

Վրացական կողմից այս պահին  օրական 400 մեքենայի թողունակություն է ապահովվում, սակայն նվազել է ռուսական կողմի թողունակությունը:

Լաստանավերի գործարկման հետ կապված հայ բեռնափոխադրողները որևէ ակնկալիք չունեն. «Ըստ իրենց տված տեղեկատվության՝ մեքենաներ չեն տեղափոխելու և այս առումով որևէ հարց չեն լուծելու: Միայն գուցե արտահանողների և ներմուծողների համար վագոնով բեռներ տեղափոխեն: Լաստանավը լուծում կտա միայն այն ներմուծողների և արտահանողների խմբին, որոնք մեքենաներով չեն իրականացնում բեռնափոխադրում: Եվ եթե Լարսը ձմռան ամիսներին փակ լինելի, լաստանավող կիրականացվեն բեռնափոխադրումներ: Իսկ կոնկրետ մեքենաներով սահմանը հատող հայ արտահանողին որևէ օգուտ չի տալու»,-ասաց Քոլյանը:

Նա նաև նշեց, որ վրացական կողմում մաքսատուրքերն են ավելացել.

«Վրաստանի տարածքով անցնելը նախկինում 200 լարի էր, հիմա 350 լարի է, այսինքն՝ սահմանը Վրաստանով անցնելու և հետ գալու համար վճարում ենք 700 լարի: Գումարած դրան ավոտակայանատեղիների գումարը՝ 80 լարի, այսինքն՝ 860 լարի է կազմում, նախկինում 460 էր կազմում ամբողջը»:

Նրա խոսքով՝ հայ բեռնափոխադրողն այս ամիսներին հսկայակական վնասներ են կրել.«Մեքենան գնում ենք վարկով և ակնկալում, որ ամսվա ընթացքում երկու-երեք երթ իրականացնենք, իսկ եթե մի ամսում մեկ անգամ է իրականացվում, ինչպե՞ս եք պատկերացնում, որ նա կարողանա բոլոր ծախսերը փակել: Իմ մեքենան այսօր հետ է վերադառնում Կրասնոդարից, ամիս ու մեկ օր գնացել է Կրասնոդար և հետ եկել, բայց սա դեռ լավագույն դեպքում: Խաշուրիով գնաց մեր մեքենան, մի քիչ արագ ստացվեց, Բագրատաշենով գնացողները մի քիչ երկար կարող են կանգնած մնալ: Մեքենան եկամտաբերությունը կորցնում է, ավտոմատ գները բարձրանում են:

Բարձր գին, ոչ մրցակցային ապրանք ԵԱՏՄ շուկայում, ապրանքն է թանկանում: Իսկ բեռնափոխադրողը փորձելու է այսքան երկար կանգնելու ֆոնին մի քիչ գումար ավել ուզել, որ կարողանա ծախսերը փակել: Բացի այդ, վարորդների տաժանակիր, դժվար աշխատանքը հակասանիտարական պայմաններում, կենցաղային պայմաններից զրկված են, գնում են անապատային հատվածներով, որտեղ անգամ սանհանգույց չկա: Ճանապարհներին ոչ խանութ կա մոտ, ոչ սանհանգույց»,- ասաց Քոլյանը՝ հավելելով, որ այսօր շատ վարորդներ արդեն հրաժարվում են այս աշխատանքից, քանի որ համբերությունը տեղի է տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում