Պոլսահայերը մեծ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից. Սպասումները շատ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ակոս» թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը:
Տանձիկյանի խոսքով` Պոլսահայ երիտասարդները ընտրություններին չեն մասնակցում, համարում են գլխացավանք. «Խնդիրները շատ են, բայց պոլսահայերը լավ բանի են սպասում: «Ակոսը» շարունակում է Հրանտի ուղին, հայ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի: Պոլսահայերի շրջանում էլ տարբեր ուժեր կան, կղզյակներ են»: Տանձիկյանը կարծում է, որ հայ-թուրքական բանակցությունները պետք է շարունակվեն, սահմանները բացվեն, բայց պետք է զգույշ լինել: