Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

Մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է, և մեր քայլքի ճանապարհին պետք է լինենք ավելի վճռական. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի կանայք և 41-ից բարձր տարիքի տղամարդիկ, առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ առանց տարիքային սահմանափակման: Դպրոցականները մրցել են 2 կմ, մնացած տարիքային խմբերը՝ 10 կմ խճուղավազք մրցաձևում: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 1400:

Ըստ աղբյուրի՝ նշված խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցականները պարգևատրվել են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով: Պարգևների է արժանացել նաև օտարերկրյա 2 մասնակից՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Նշվում է, որ վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ներկաներ,

Մեր այս մրցաշարն արդեն երկրորդ տարին է տեղի ունենում, և այստեղ գալուց առաջ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, որովհետև ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում մենք կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել: Բայց նաև կարևոր է, որ մեր ասելիքը ճշգրիտ, համարժեք լինի, և երբ ասելիքի մասին էի մտածում, հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը: Նորից կարդացի – իմիջիայլոց, շատ լավ է, որ համացանցում հասանելի է – և արձանագրեցի, որ չնայած այդ պատմվածքը գրվել է ուրիշ ժամանակներում և ուրիշ միջավայրում, բայց արդիականությունը չի կորցրել:

Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունն արտահայտում է նաև մեր այսօրվա վազքը: Կարծում եմ՝ դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր ողբերգությունները, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր նպատակին հասնելու մեր վճռականությունը: Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան, անկախ, անվտանգ Հայաստանն է, և այս մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտածելու և մտորելու համար, բայց մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր հետևողականորեն ավելի ու ավելի ուժեղացնում են իրենց մասնակցությամբ այս գաղափարը, այս մրցաշարը: Նաև շատ կարևոր եմ համարում, որ, այո, մենք ամեն տարվա հետ կազմակերպչական նրբությունները հստակեցնենք, մեխանիզմները շտկենք, որպեսզի «Վարչապետի գավաթ» անունով մրցաշարն իսկապես ավելի ու ավելի մասսայական դարձնի ֆիզկուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետությունում:

Քանի որ «Մեր վազքը» պատմվածքը վերաբերում է դպրոցականների վազքին, ուզում եմ արձանագրել նաև, որ մեր դպրոցական խմբի մրցանակներն էականորեն պակաս էին, բայց մենք մեր մրցանակակիրների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակային պարգևատրումը կհավասարեցնենք մյուս խմբերին:

Իհարկե, մենք տեսնում ենք և հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները նույնպես մասնակցում են: Ես կարծում եմ, որ պետք է նաև այդպիսի մրցաշարային խումբ ստեղծենք՝ համապատասխան մրցանակային հիմնադրամներով:

Հարգելիներս, սիրելիներս,

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, բոլոր հովանավորներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր մրցաշարի կազմակերպմանը՝ մեր Ոստիկանությանը, մյուս ծառայություններին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էջմիածնի քաղաքապետին, քաղաքապետարանին, էջմիածնեցիներին, որ չեն նեղվում, որ ճանապարհները մի քանի ժամով փակվում են: Կարծում եմ՝ այսպիսի իրադարձությունները նոր մթնոլորտ և ուշադրություն են բերում քաղաքին, և մեզ էլ հաճելի է այցելել Էջմիածին՝ առնվազն այս առիթներով:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս: Եվ արձանագրում եմ, որ մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է: Շնորհակալ եմ»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» շարքի շրջանակում 2022 թվականին անցկացվել է 5 մրցաշար: Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ» շարքի՝ այս տարվա վերջին մրցաշարն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում