Thursday, 02 05 2024
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Այս միջավայրը պետք է օգտագործել անվտանգային մեխանիզմները դիվերսիֆիկացնելու համար». Բադալյան

Տարածաշրջանային հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

-ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ արդեն այսօր՝ ԱԽ քարտուղարի՝ իրար հաջորդող ամերիկյան այցերը ի՞նչ են նշանակում։

-Նախ, պետք է արձանագրել, որ այս այցերը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի առիթով էին, և, միևնույն ժամանակ, անկասկած է, որ վերջին շրջանում բավականին ինտենսիվացել է հայ-ամերիկյան երկխոսությունը և նաև Միացյալ Նահանգների հետաքրքրությունը հարավկովկասյան ռեգիոնի հանդեպ։ Սա պայմանավորված է ռազմավարական ավելի լայն հետաքրքրությամբ, որն ունի Նահանգները՝ կապված Իրանի, Ռուսաստանի խնդրի հետ։ Այնուհանդերձ, այս միջավայրը պետք է օգտագործել մեր անվտանգային մեխանիզմները դեվիրսիֆիկացնելու համար՝ նվազագույնը քաղաքական-դիվանագիտական դաշտում։ Բնականաբար, այս անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մեր գործող կամ ֆորմալ մեխանիզմները՝ կապված Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով ունեն ցածր էֆեկտիվություն, և կարիք կա դեվիրսիֆիկացնելու։

-Ձեր կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակա՞րգ է ձևավորում, թե ոչ։

-Հայ-ամերիկյան հարաբերության օրակարգի մասին խոսելն այսօր շատ բարդ է, եթե գնահատենք առկա շփումները։ Որովհետև դրանցում, կարծես, հստակ և ամբողջական օրակարգ չի նշմարվում։ Եվ սա խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցային ճանապարհով համապարփակ կարգավորման հասնելու համար։ Եվ նույնիսկ այս հանգամանքը դեռ ունի մանրամասնելու կարիք։ Օրինակ, այն իմաստով, թե կոնկրետ ինչ առաջարկներ ունի Միացյալ Նահանգները՝ որպես միջնորդ կողմ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ, լայն իմաստով, ունենք մի պատկեր, երբ հայ-ամերիկյան հարաբերություն ասվածը ավելի շատ դեկլարատիվ նշանակություն ունի մեր հասարակական-քաղաքական շրջանակում, քան՝ առարկայական։ Բայց անկասկած է, որ առանց այդ օրակարգն ամբողջացնելու և հիմնարար մեխանիզմներով համալրելու՝ հազիվ, թե խոսենք հայ-ամերիկյան արդյունավետության ընթացքի մասին։ Կասկած չունեմ, որ ծանրության կենտրոնը պետք է լինի տնտեսական փոխշահավետությունը, որովհետև միջպետական հարաբերությունների հիմքը գործնականում հենց այդ փոխշահավետությունն է։ Եվ եթե մենք չկարողանանք այստեղ ձևավորել ընդհանուր խորքային հետաքրքրություններ և մեխանիզմներ, մեծ հեռանկարային երկխոսություն հազիվ թե ստացվի, և հայ-ամերիկյան երկխոսությունը ավելի շատ կմնա հենց աշխարհաքաղաքական մեծ ռազմավարական մրցակցությանը ենթակա գործընթաց։

-Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ սրանից։

-Ինչ կստացվի այդ աշխատանքի արդյունքում, սա դեռ պետք է տեսնել, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունը՝ որպես աշխատանքային դաշտ և հեռանկարային ուղղություն, ամենևին ավելի պարզ և հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերության համեմատ։ Պետք է իրականությանը նայել ամբողջապես, նաև արձանագրել, որ Միացյալ Նահանգների համար հարավկովկասյան ռեգիոնը դիտարկվում է ամբողջական տրամաբանությամբ, և այստեղ Հայաստանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի կամ նախապատվության մասին խոսելը ավելորդ է։ Եվ, այս տեսանկյունից, մենք պետք է պարզապես իրատեսորեն գնահատենք խնդիրները և աշխատենք դրանց ուղղությամբ՝ առանց ավելորդ պատրանքների։

-Այս համատեքստում ՌԴ-ն անհանգստանալու առիթ ունի՞, թե՞ ոչ։

-Քանի որ այդքան էլ պարզ չէ ամերիկյան երկխոսության կամ հարավկովկասյան ակտիվության բուն առարկան, շատ բարդ է ասել՝ Ռուսաստանն ունի՞ անհանգստանալու պատճառներ, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ, մենք հասկանում ենք, թե ինչ զգայուն իրավիճակ է, այդ թվում՝ նաև Ռուսաստանի մասով, քանի որ, փաստացի, այսօր ՌԴ-ն ռազմաքաղաքական դիվանագիտական պատերազմի մեջ է Արևմուտքի հետ՝ Ուկրաինայի տարածքում, և ավելի լայն ազդեցության ընդգրկումով՝ ամբողջ միջազգային քաղաքականության մասշտաբով։

Այստեղ խնդիրը կարող է դիտարկվել նաև այլ տեսանկյունից։ Որոշակի իմաստով մենք կարող ենք դիտարկել սցենար, երբ Ռուսաստանն այդքան էլ դեմ չի լինի հայ-ամերիկյան հարաբերության որոշակի խորացմանը, որի շնորհիվ կարող է բարձրանալ ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասի կայունացման հարցում։ Որովհետև ՌԴ-ն շատ մեծ խնդիրներ ունի այդ կայունությունն ապահովելու առումով և դրանք լուծելիս էլ շատ մեծ զիջումների, պայմանավորվածությունների պետք է գնա Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։ Չենք կարող բացառել, որ Մոսկվան կարող է որոշակի լոյալությամբ նայել հայ-ամերիկյան հարաբերությունների այն աստիճանին, որը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նպաստի հարավկովկասյան իրավիճակի կայունությանը կամ կառավարելիությանը։ Սա կարող է լինել կարճաժամկետ էֆեկտ։ Եվ այստեղ առանցքային հարցը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների առումով, այն է, որ հայկական կողմը պետք է անի առավելագույնը՝ ՌԴ-ի մոտ վախեր չառաջացնելու համար, որովհետև սա Հայաստանի համար կարող է բերել արմատական ռեակցիաների և անվտանգության ռիսկերի, ինչն ավելորդ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում