Friday, 03 05 2024
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները

ԱՄՆ դեսպանատունը չի խստացրել ՀՀ սահմանամերձ տարածքներում ուղևորությունների սահմանափակումները. Fip.am

Սոցցանցերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին արգելում է այցելել Հայաստանի որոշակի տարածքեր:

Իրականում, ԱՄՆ դեսպանատան տարածած անվտանգության զգուշացումն (security alert) ըստ էութան սեպտեմբերի 13-ին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի կապակցությամբ կատարված զգուշացման թարմացումն է՝ ավելի մեղմ և ավելի հակիրճ ձեւակերպումներով:

Ստորև ներկայացնում ենք  ԱՄՆ դեսպանատան երկու՝ սեպտեմբերի 13-ի և սեպտեմբերի 23-ի հայտարարությունների բառացի թարգանությունները (հիմնական տարբերություններն ընդգծված են):

Սեպտեմբերի 13

«Տեղական մեդիան և պաշտոնյաները տեղեկացնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում հարձակումների մասին: Տեղեկություններ կան նաև քաղաքացիական ենթակառույցների դեմ հարձակման մասին: Այս ռազմական գործողությունների կապակցությամբ, Երևանում ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելվում են ճամփորդությունները դեպի հետևյալ վայրեր.

Տավուշի մարզ՝ M4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս եւ արևելք ընկած բոլոր տարածքները:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց դեպի արեւելք:

Արարատի մարզի Երասխ գյուղ:

Վայց Ձորի մարզ:

Սյունիքի մարզ:

Որպես հիշեցում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունը եւս արգելված է: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն դրսեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ միջազգային սահմանի մոտակայքում և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ճամփորդելուց: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին ԼՂ-ում և նրա մերձակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է:

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգությանը վերաբերող իրադրությանը և լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ըստ անհրաժեշտության»։

Սեպտեմբերի 23

«Ուժեղացված զգոնություն դրսևորեք Հայաստանում՝ ռազմական հակամարտության կապակցությամբ: Որոշ շրջաններ ավելի բարձր ռիսկի տակ են: Կարդացեք ամբողջ ճամփորդական բյուլետենը:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանկան սահմանի հայկական կողմում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքերին արգելվում է առանց լուրջ պատճառների ճամփորդել հետևյալ ուղղություններով:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արեւելք:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ եւ M10 մայրուղուց դեպի արևելք:

Արարատի մարզի Երասխ գյուղ:

Վայց Ձորի մարզ:

Սյունիքի մարզ:

Լեռնային Ղարաբաղ ճամփորդությունը շարունակում է մնալ արգելված»:  

Այսպիսով, ԱՄՆ դեսպանատան՝ սեպտեմբերի 23-ին տարածած անվտանգության ծանուցումը սեպտեմբերի 13-ի ծանուցման հակիրճ և որոշակիորեն մեղմացված տարբերակն է, վերաբերում է միայն ԱՄՆ դեպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

Նյութը՝ fip.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում