Wednesday, 08 05 2024
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք

Լճավան գյուղի հերոս զավակ Գոռ Ասատրյանը նաեւ մարտնչել էր Արցախյան 44-օրյա պատերազմում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղը սրտի ցավով ու հպարտությամբ հրաժեշտ է տվել հայոց բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքում արիաբար մարտնչած եւ հերոսի մահով ընկած Գոռ Ասատրյանին։

Ինչպես տեղեկացրեց Լճավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 13-ին ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն իր վաշտի վեց զինվորների հետ հերոսական պայքար է մղել հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ եւ ընկել հերոսի մահով։

«Գոռ Ասատրյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 9-ին,Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում։ 2005-2016 թվականներին սովորել եւ ավարտել է Լճավանի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016-2020 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց անմիջապես հետո նշանակվել վաշտի հրամանատար Քարվաճառում եւ մասնակցել 44-օրյա պատերազմին։ Գոռը 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերել է արիություն ու տոկունություն ՝ մշտապես լինելով իր զինվորի կողքին, երբեք չնահանջելով իրեն վստահված դիրքերից։ Նրա գործած սխրանքներն ապրեցրել են մեր հայրենիքը, ապահովել խաղաղ լուսաբացները։ Սգում է ողջ գյուղը, անհուն ցավ ու կսկիծ ապրում, բայց միաժամանակ հպարտանում, որ հավերժություն է ճանապարհում նման ազգասեր ու հայրենասեր մարդու։ Նա մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, փառքն ու պարծանքը եւ այդպես էլ կմնա բոլորիս սրտերում։ Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը բարեխիղճ ծառայության, զինվորական բարձր կարգապահության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «Մարտական խաչ» մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Գոռն իրենց ընտանիքի երեք երեխաներից առաջնեկն էր։ Նրա եղբայր Ալբերտն էլ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հայոց բանակի շարքերում, որպես ժամկետային զինծառայող, մաքառել է Սիսիանի դիրքերում։ Ուղղակի հերոսական պատմություն է կերտում մեր համագյուղացի Արծրուն Ասատրյանի եւ Իրինա Խաչատրյանի ընտանիքը, որոնց առաջ խոնարհվում է ողջ Լճավանը, մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվը »,-ներկայացրեց Նորիկ Գեւորգյանը։

Գոռ Ասատրյանի մարմինն ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում