Sunday, 19 07 2026
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները

Բլինքեն-Լավրով հանդիպման հեռանկարը Նյու-Յորքում, Փելոսիի Երևան այցից հետո

ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյան, ըստ Ամերիկայի ձայնի փոխանցման, հնարավոր է համարել ՄԱԿ ԳԱ շրջանակում ԱՄն պետքարտուղար Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը: Ըստ աղբյուրի, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան ասել է, որ, պետքարտուղար Բլինքենը պատրաստ է այդ քայլին՝ հանուն Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման հարցը լուծելու: Ինչպես հայտնի է, դեռևս հուլիսին տեղի ունեցավ Բլինքեն-Լավրով հեռախոսազրույց, այդ թեմայով, կամ թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ առիթով:

Թերևս միամտություն է կարծել, որ խոսակցության թեման եղել է լոկ այդ հարցը: Եվ միամտություն է մտածել, թե Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում հնարավոր հանդիպման միակ կամ առանցքային թեման էլ լինելու է այդ հանդիպումը: Բնական է, որ Ուկրաինայի «վրա» պատերազմող ԱՄՆ ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը ստեղծում է տեղեկատվական բավականին բարդ ֆոն, հատկապես ժողովրդավարական մեխանիզմներով ապրող ԱՄՆ վարչակազմի համար: Ըստ այդմ, Ուկրաինայի հանդեպ ագրեսիա կիրառած ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման կամ շփումների առումով ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը պետք է մտածի ԱՄՆ քաղաքացիներին դրանց մոտիվը կամ հիմնավորումը ներկայացնելու մասին. Ինչո՞ւ են հանդիպում Լավրովի հետ, կամ շփվում նրա հետ: Իսկ այդ խնդիրը առավել սուր է նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրության ֆոնին: Այս պարագայում, բանտարկված քաղաքացիների հանգամանքը իհարկե ծանրակշիռ փաստարկ է՝ շփումը ԱՄՆ քաղաքացիներին ազատելու համար է: Հուլիսին, երբ տեղի ունեցավ Ուկրաինա ՌԴ ներխուժումից վեց ամիս անց Բլինքեն-Լավրով առաջին շփումը, բանտարկյալների հարցը չլուծվեց: Կլուծվի՞ այժմ:

Բանն այն է, որ այդ պարագայում դա կլինի դեմոկրատական վարչակազմի համար նախընտրական լավ միավոր: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանն էլ այդ «միավորը» շնորհելու համար իր հերթին միավոր կակնկալի Նահանգներից: Սա իհարկե որոշակի հարաբերական, պայմանական իմաստով, որովհետև անկասկած է, որ քննարկումները՝ հնարավոր հանդիպման պարագայում, կլինեն շատ բարդ ու բազմաշերտ, բավականին ծանր: Այդ ամենով հանդերձ, Բլինքեն-Լավրով հնարավոր հանդիպման իրականություն դառնալու պարագայում թերևս կասկած չկա, որ օրակարգում կարող է հայտնվել նաև Կովկասի հարցը, որտեղ Նահանգները վերջին ամիսներին դրսևորում են թերևս աննախադեպ դիվանագիտական աշխուժություն, հատկապես Հայաստանի հետ հարաբերության ուղղությամբ, ինչի հանդեպ առավել զգայուն է Ռուսաստանը: Ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում հանդիպման ազդեցությունը թե Հայաստանի, թե ռեգիոնի հանդեպ ընդհանրապես: Եթե ԱՄՆ փորձի այդ հարցը դիտարկել ՌԴ հանդեպ ճնշման համատեքստում, ապա այստեղ իհարկե բավականին մեծ է ռիսկը, որ իրավիճակը կարող է հայտնվել ապակայունացման նոր փուլի առաջ: Հետևաբար առավել նախընտրելի է, որ հնարավոր հանդիպման պարագայում Կովկասի հարցը և այդ համատեքստում նաև Հայաստանին վերաբերող հարցերը դիտարկվեն ավելի շատ գործակցային տոնայնության համատեքստում: Ընդ որում, այդ առումով, Բլինքեն-Լավրով Նյու Յորքյան հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության բաց թողած տեղեկությունը հետաքրքիր է նաև այն տեղեկությունների ֆոնին, որ եղան վերջին օրերին կովկասյան իրողությունների, այդ թվում Վրաստանի մասով, և ինչին անդրադարձել եմ առանձին հոդվածներով: Այդ տեղեկությունները շոշափում էին Արևմուտք-Ռուսաստան շփման հեռանկարի որոշակի ուրվագծեր: Իսկ Հայաստանի համար այդ շփումները, եթե իհարկե գործակցային տոնայնության մեջ են, կարող է լինել ընդհանուր անվտանգային միջավայրի կառավարելիությանը նպաստող գործոն: Դարձյալ, միարժեք եզրակացությունները վաղ են, և հիմքերն էլ խիստ անբավարար, սակայն Հայաստանի դիտանկյունից, իրադարձությունների այդպիսի՝ թեկուզ շատ դանդաղ ընթացքը կարող է լինել ողջունելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում