Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Ինչ եղավ հետո, երբ Արցախում մերժեցին Սերժ Սարգսյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի խորհրդարանի ուժերի հետ, քննարկել Սահմանադրության փոփոխության հետ կապված հարցեր: Արցախի ներկայիս Սահմանադրությունն այսպես ասած ուժեղ նախագահական ինստիտուտ ամրագրող փաստաթուղթ է, որն ընդունվեց 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո: Սահմանադրության այդ փոփոխությունը, որ տեղի ունեցավ, փաստացի ևս երեք տարի ժամկետով ավելացրեց Բակո Սահակյանի նախագահությունը՝ այսպես ասած անցումային փուլի տրամաբանությամբ: Սահակյանը պետք է հեռանար 2017-ին, սակայն պաշտոնավարեց մինչև 2020-ի մայիս: Հետո նախագահի պաշտոնը ստանձնեց Արայիկ Հարությունյանը, որին փաստացի բաժին հասավ պատերազմը: Թե ինչու 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո որոշվեց Արցախում գնալ Սահմանադրության փոփոխության և նախագահի ինստիտուտի ուժեղացման, իսկ դե ֆակտո՝ Բակո Սահակյանի նախագահության եռամյա երկարաձգման, այդքան էլ պարզ չէ: Գործնականում որևէ ռացիոնալ տրամաբանությամբ չի բացատրվել այդ փոփոխության անհրաժեշտությունն ու մոտիվը: Ընդ որում, իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ մինչև ապրիլյան քառօրյա, Արցախում խոսվում էր Սահմանադրության փոփոխության մասին, բայց հայաստանյան փոփոխության տրամաբանությամբ՝ այսինքն դեպի խորհրդարանական կառավարում:

Ապրիլյան քառօրյա՞ն էր շրջադարձի և գերնախագահական կառավարման մոոտեցման, ու նաև գործող նախագահի պաշտոնավարումը ևս երեք տարով ավելացնելու պատճառը, թե՞ պատճառը ոչ թե բուն քառօրյան էր, այլ օրինակ 2016-ի հուլիսին Սերժ Սարգսյանի և Արցախի ռազմա-քաղաքական վերնախավի հանդիպումը, որի ընթացքում Սարգսյանն ասել էր հայտնի ֆրազը՝ որ փոխզիջումային կարգավորման չգնալու, տարածքներից դուրս չգալու դեպքում կարող ենք «Ղարս, Ղարս» երգի օրինակով երգել կորսված Ստեփանակերտի մասին: Արցախի վերնախավը մերժել է Սարգսյանի այդ առաջարկը: Հետո Սահմանադրոության փոփոխությամբ և Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելով փորձել է բյուրեղանա՞լ, թե՞ հենց Սերժ Սարգսյանն է մերժումից հետո դրդել այդօրինակ բրգաձև բյուրեղացման՝ Արցախի վերնախավն ապագայի համար որոշումների պատասխանատվության տակ պահելու համար, որովհետև խորհրդարանական կառավարումը լինելով որոշակիորեն ապակենտրոն, նաև պատասխանատվություն «ցրելու», «լղոզելու» մոդել է: Սրանք թվում են անցած գնացած հարցեր, սակայն թերևս այսօր էլ կարևոր է հասկանալ այդ անցած գնացածը, քանի որ այսօր Արցախի Սահմանադրության փոփոխության մասին խոսում են ուժեր, որոնք եղել են եռամյա վաղեմության դերակատարներ: Հետևաբար, նրանք այդ իրադարձությունների ու այսօրվա կապն են, ըստ այդմ առաջանում է հարց, թե ի՞նչ որակի ու տրամաբանության կապ կարող են լինել նրանք այսօր, հետպատերազմմյա բարդ այս փուլում, երբ Արցախում քաղաքական կյանքի, հասարակական-քաղաքական դիսկուրսի բովանդակության որակական բեկումը կենսական հրամայական է: Սահմանադրության փոփոխության հարցը պետք է միտված լինի այդ խնդրի լուծմանն օժանդակելուն, և միաժամանակ նոր միտքը պետք է օգնի հասնել նոր որակի Սահմանադրության: Բայց կարո՞ղ են արդյոք եռամյա, և իհարկե շատ ավելի վաղեմության ուժերը իրենց առաջ դնել այլ հարց, քան սեփական քաղաքական տեղը պահպանելու հարցը, ինչը գործնականում նրանց առաջնահերթությունն է եղել միշտ: Այլապես Արցախում և Արցախի շուրջ իրավիճակը վերջին տասնամյակում կզարգանար թերևս այլ տրամաբանությամբ, կամ գոնե կլիներ դրա հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում